Գլխավոր Լրահոս

Մեծամորի ատոմակայանի աշխատանքը 2017թ. 6 ամսով կդադարեցվի

Մեծամորի ատոմակայանի աշխատանքը 2017թ. 6 ամսով կդադարեցվի

2017թ. նախատեսվում է 6 ամսով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի աշխատանքները՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչ 2027թ. երկարաձգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապաետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 6-ին այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան: Այցի ընթացքում նրան են ներկայացվել ԱԷԿ-ի գործունեությունը, շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը:

Աբրահամյանն այնուհետ այցելել է Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան: Տեղեկացվել է, որ 2010թ. շահագործման հանձնված էլեկտրակայանը 2015թ. ապրիլի 30-ի դրությամբ արտադրել և առաքել է ներքին ցանց ավելի քան 7.5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: «Այստեղ տարեկան արտադրվում է մոտ 1.3 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որի մի մասն արտահանվում է Իրան: Էլեկտրակայանի դրվածքային հզորությունը կազմում է 271.7 ՄՎտ: Այն համալրված է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Նախատեսվում է  գործող կայանի հարևանությամբ առաջիկա տարիների ընթացքում կառուցել ևս մեկ նման էլեկտրակայան»,- հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

***

Ատոմակայանի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է, և այն տասը տարով երկարաձգման ծրագիրը գնահատվել է 300 մլն դոլար, որից 40 մլն դոլարը՝ հետազոտությունների և հաշվարկային հիմնավորման աշխատանքների համար: Պատվիրվելու և մատակարարվելու են 180 մլն դոլարի սարքավորումներ, 80 մլն դոլար ուղղվելու է աշխատանքների իրականացմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի բացառել, որ ընդհանուր գնահատման ժամանակ աշխատանքների ծավալը կարող է աճել մինչև 20%-ով, գները տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 10%-ով։

Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ Ընդ որում` 2016-ից հետո, շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում, ատոմակայանը շահագործման է հանձնվելու «Ռոսատոմին»։

Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանին տրամադրում է 300 մլն դոլարի վարկ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում