Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրեցին Առևտրի և ներդրումների համաձայնագիր

Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրեցին Առևտրի և ներդրումների համաձայնագիր

Մայիսի 7-ին Վանշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Համաձայնագիրը Հայաստանի կողմից ստորագրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ-ի կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անցկացվելու են առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է բացահայտելու երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։

2014թ. Հայաստան-ԱՄՆ ապրանքաշրջանառությունը կազմել է 221 մլն դոլար՝ 2013թ. 226 մլն-ի դիմաց:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում