Գլխավոր Լրահոս

Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին

Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին
Թուրքիան մայիսի 7-ին խորհրդակցությունների համար հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպան Լևենտ Շահինքայային դքսության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո: Բացի այդ` Անկարայում Լյուքսեմբուրգի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Այս մասին ասված է Թուրքիայի արտգործնախարարության` Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունման առնչությամբ արված հայտարարությունում: «Մենք դատապարտում և վճռականորեն մերժում ենք անարդար բանաձևը, որն ընդունել է Լյուքսեմբուրգի խորհրդարանը` խեղաթյուրելով պատմական փաստերն ու իրավունքը: Եթե խորհրդարաններն իրենց դնում են միջազգային դատարանների տեղում և փորձում են դատողություններ անել այնպիսի հանցագործությունների վերաբերյալ, ինչպիսին ցեղասպանությունն է, նրանք չարաշահում են պատմությունն ու իրավունքը»,- ասված է հայտարարությունում: *** Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը միաձայն ընդունել էր մայիսի 6-ին: Ավելի վաղ` ապրիլին, Թուրքիան հետ էր կանչել նաև Վատիկանում և Ավստրիայում իր դեսպաններին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում