Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Washington Post-ին

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Washington Post-ին

Հայկական կոնյակը չի կարող վաճառվել Փարիզում, սակայն այն լավ է վաճառվում Ռուսաստանի Դաշնությունում,- Washington Post պարբերականի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի որոշումը միանալ Եվրասիական տնտեսական միությանն ու հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի կնքումից:

«Այլ խոսքերով, Սարգսյանն ասաց, որ ինքն ընդունել է պրագմատիկ որոշում»,- նկատել է պարբերականի խմբագիր Ֆրեդ Հայաթը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ լավ հարաբերությունների կողմնակից լինել: Նա ասել է, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը «շատ բան չէր տա», հատկապես՝ քանի դեռ փակ է Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ հայերն այժմ երեք ուղղությամբ խնդիրների են առերեսվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունների պատճառով՝ կրճատվել են Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները, Ռուսաստանի ներդրումները Հայաստանում և Ռուսաստանում աշխատող հայերից եկող տրանսֆերտները, որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի մեկ հինգերորդը:

«Եթե մենք չմտնեինք Եվրասիական տնտեսական միություն, մենք ավելի ցավոտ խնդիրների կառերեսվեինք»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա հավելել է, որ այցի ընթացքում չի հանդիպելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և, ինչպես նկատել է Ֆրեդ Հայաթը, դիվանագիտորեն է մեկնաբանել Միացյալ Նահանգների ղեկավարի կողմից «ցեղասպանություն» եզրը չգործածելը:

«Կարծում եմ՝ եթե ասեր, դա շատ օգտակար կլիներ: Միացյալ Նահանգները պետք է վեր դասի արժեքները շահերից»,- նշել է ՀՀ նախագահը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում