
Թուրքիայի Քոչ համալսարանը Frekans հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ 2015թ. մարտի 19-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում հանրային կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել Թուրքիայի 49 նահանգում՝ 2201 մասնակցի շրջանում: Սոցհարցման առավել կարևոր և հետաքրքիր արդյունքները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Ո՞րոնք են Թուրքիայի ամենակարևոր առաջին և երկրորդ խնդիրները:
Գործազրկություն, ապրուստի դժվարություն, աղքատություն - 39%
Արժեզրկում - 4%
Տնտեսություն, տնտեսական անկայունություն և ճգնաժամ – 13% 
Կաշառակերություն - 2%
Ահաբեկչություն, ազգային անվտանգություն - 9%
Հարավարևելյան տարածաշրջանի խնդիր, քրդական հարց, խաղաղության գործընթաց - 5%
Կրթություն - 5%
Առողջապահական ապահովագրության քաղաքականություն - 1%
Քաղաքական անորոշություն և անկայունություն - 1%
«Արդարություն և զարգացում» կուսակցություն, ճնշող ռեժիմ, արդարություն, ժողովրդավարություն - 7%
Իսլամական պետություն՝ ISIS, արտաքին քաղաքականություն, Սիրիա - 2%
Այլ հարցեր -7%
Ըստ ձեզ՝ այսօր Թուրքիայում մարդիկ ազատորեն և առանց վախենալու կարո՞ղ են ասել այն, ինչ մտածում են:
Վստահ կարող են - 16 %
Ընդհանուր առմամբ կարող են - 22%
Խնդիրներ կառաջանան - 38%
Վստահաբար չեն կարող - 18%
Պատասխան չկա և չգիտեմ - 6%
Ըստ ձեզ՝ պետությունը հարգո՞ւմ է մարդու իրավունքները:
Ընդհանրապես չի հարգում - 21%
Շատ չի հարգում - 24%
Քիչ է հարգում - 32%
Շատ է հարգում - 18%
Պատասխան չկա և չգիտեմ - 4%
Թուրքիայի համար նախագահական կառավարման համակարգն ավելի լավ է, քան խորհրդարանականը:
Ուշագրավ է, որ ԱԶԿ-ի ընտրողների միայն 43%-ն է կողմ նախագահական համակարգին:
Համաձայն չեմ - 46%
Չեմ կողմնորոշվում - 13%
Համաձայն եմ - 27%
Պատասխան չունեմ, չեմ կողմնորոշվում - 14%
1982 թվականին Թուրքիայում ընդունվեց նոր սահմանադրություն:
Ըստ ձեզ՝ Թուրքիան նոր սահմանադրության կարիք ո՞ւնի:
Այո, Թուրքիան կարիք ունի նոր սահմանադրության - 80%
Ոչ, այս պահին կարելի է առաջանորդվել գործող Սահմանադրությամբ - 20%
Պատասխան չունեմ, չեմ կողմնորշվում - 20%
Արևելյան Անատոլիա
Քրդական հարցն ավելի շուտ կլուծվի ոչ թե էթնիկ ու մշակութային ինքնության ճանաչմամբ, այլ Արևելյան Անատոլիա և Հարավարևելյան Անատոլիա տարածաշրջանների տնտեսական դրության բարելավմամբ:
Համաձայն չեմ - 13%
Համաձայն եմ - 65%
Հետաքրքիր է, որ այդպես է մտածում քրդամետ ԺԴԿ-ի 59%-ը:
Թուրքիայի դպրոցներում շաբաթական երկու անգամ՝ դպրոցի բացման և փակման օրերին, պարտադիր երգվում է «Ազատության քայլերգը»
Թուրքիայում ապրող բոլոր երեխաների նախնական կրթությունը, անկախ էթնիկ պատկանելությունից, պետք է թուրքերեն լինի:
Համաձայն չեմ - 12%
Համաձայն եմ - 77%
Հարցմանը կողմ է ԱԶԿ-ի ընտրողների 78%-ը, ԺՀԿ-ի՝ 85%-ը, ԱՇԿ-ի՝ 91%-ը, իսկ քրդամետ ԺԴԿ-ի ընտրողների 55%-ը համաձայն չէ:
Քաղաքացիները պետական հիմնարկներում, քաղաքապետարաններում և այլ պետական հաստատություններում թուրքերենից բացի պետք է կարողանան օգտագործել իրենց մայրենի լեզուն:
Համաձայն չեմ - 40%
Համաձայն եմ - 36%
Ուշագրավ է, որ այս հարցում ԱԶԿ-ն ավելի հանդուրժող է, քան ԺՀԿ-ն ու ԱՇԿ-ն: Քրդամետ ԺԴԿ-ի 77%-ը կողմ է պատասխանել:
Աբդուլլահ Օջալանքուրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը:
Թուրքիայի քրդական շարժման վերջնական նպատակն անկախ քրդական պետության ստեղծումն է:
Համաձայն չեմ - 13%
Համաձայն եմ - 61%
Հարցմանը համաձայն է ԱԶԿ-ի ընտրողների 57, ԺՀԿ-ի՝ 66, ԱՇԿ-ի՝ 76%-ը: Հետաքրքիր է, որ քրդամետ ԺԴԿ-ի ընտրողների 39 համաձայն չէ, որ քրդերի նպատակն անկախ պետություն ստեղծելն է: Այդպես է մտածում նրանց միայն 33%-ը:
Կցանկանայի՞ք Թուրքիան դառնար շարիաթով կառավարվող իսլամական պետություն:
Այո - 10%
Ոչ - 84%
Թուրքիայում կրոնամետ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրվո՞ւմ է:
Ոչ - 91 %:
Այո - 5%:
Թուրքիայում աշխարհիկ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրվո՞ւմ է:
Ոչ - 77%:
Այո - 13%:
Ըստ ձեզ՝ 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն արդա՞ր է լինելու:
Բացարձակապես արդար չի լինելու - 23%
Արդար չի լինելու - 20%
Մի քիչ արդար կլինի - 23%
Լրիվ արդար կլինի - 25%
Չգիտեմ, պատասխան չունեմ - 9%
Հավատո՞ւմ եք, որ առաջիկա ընտրությունների ժամանակ քվեատուփերից հանելուց հետո քվեաթերթիկների հաշվարկն արդար է լինելու:
Ընդհանրապես չեմ հավատում - 22%
Չեմ հավատում - 24%
Հակված եմ հավատալու - 22%
Լիովին հավատում եմ - 23%
Չգիտեմ, պատասխան չունեմ - 9%
Civilnet











