Գլխավոր Լրահոս

Կինոցուցադրություններ տարբեր երկրներում՝ նվիրված 100-րդ տարելիցին

Կինոցուցադրություններ տարբեր երկրներում՝ նվիրված 100-րդ տարելիցին
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ՝ նվիրված 100-րդ տարելիցին: Ծրագիրը կրում է «Այլևս երբեք» խորագիրը և ներառում է հանդիպումներ, սեմինարներ և ֆիլմերի ցուցադրություններ, հաղորդում են «Ոսկե ծիրան»-ի մամուլի ծառայությունից: Ընտրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական և խաղարկային ֆիլմեր, որոնք նկարահանվել են տարբեր ժամանակահատվածներում: Ներկայացված էին 20-ից ավելի հայ և արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր: Հաշվի առնելով քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները` յուրաքանչյուր երկրի համար կազմվում է առանձին ծրագիր և ֆիլմացանկ: «Այլևս երբեք…» կինոցուցադրությունների ծրագրի առաջին կիսամյակում միջոցառումներ են կազմակերպվել արդեն  յոթ երկրում` Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում և Թուրքիայում: «Այլևս երբեք» ծրագիրը  հնարավոր է դարձել ներկայացնել տարբեր միջազգային հեղինակավոր կինոփառատոների պաշտոնական ծրագրերում: Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչները` պատմաբաններ, կինոքննադատներ, ռեժիսորներ ֆիլմերի ցուցադրությունից առաջ ներկայացրել են ծրագրի նպատակն ու առաքելությունը, ապա ֆիլմի ավարտից հետո պատասխանել հանդիսատեսի հարցերին: «Այլևս երբեք»  ծրագրի առաջին կիսամյակը կամփոփվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունենալու հունիսի 19-ից 26-ը և ներառելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված յոթ ֆիլմի ցուցադրություն: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ավարտից հետո:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում