Ֆիլհարմոնիկը 100-րդ տարելիցին նվիրված համերգ կունենա Լոս Անջելեսում

Մայիսի 12-ին Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյ համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման «Հիշատակման համերգով» կներկայացնի Տիգրան Մանսուրյանի Ջութակի կոնցերտը` Անուշ Նիկողոսյանի մեկնաբանությամբ:
Ինչպես հաղորդում են Ֆիլհարմոնիկի մամուլի ծառայությունից, կհնչեն հատվածներ նաև Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիայից:
Դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 6-15-ը հյուրախաղերով ԱՄՆ-ում է:
Իրադարձություն
Civilnet










