Գլխավոր Լրահոս

Գործարկվել է Հայաստանում ամենախոշոր արևային ջրատաքացուցիչը

Գործարկվել է Հայաստանում ամենախոշոր արևային ջրատաքացուցիչը

Գորիսի «Դիանա» հյուրանոցում գործարկվել է Հայաստանում ամենախոշոր վակուումային արևային ջրատաքացուցիչը: Արևային ջրատաքացուցիչը, որը տեղադրել է «Շտիգեն» ընկերությունը, բաղկացած է 1900 վակուումային և ապահովում է 185 խմ լողավազանի և 40 հյուրանոցային սենյակների համար տաք ջուր:

«Շտիգեն» ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ արևային էներգետիկան հսկայական ներուժ ունի Հայաստանում՝ պայմանավորված երկրի բնակլիմայական պայմաններով: Արևային ջրատաքացուցիչները աշխատում են ողջ տարվա ընթացքում՝ անկախ օդի ջերմաստիճանից, միայն երկնքում պետք է տեսանելի լինի արևը:

Ընկերության նպատակն է էներգետիկայի լուծումները Հայաստանում հասանելի դարձնել ընտանիքներին, բիզնեսին և հանրային հատվածին: «Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերում նմանատիպ նախագծերի  իրականացմանը. այնտեղ բարեկեցությունն ավելի ցածր է, իսկ խնդիրներն ավելի սուր ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: «Դիանա»  հյուրանոցի օրինակը յուրահատուկ է նրանով, որ ֆինանսավորվել է մեր գործընկեր «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության կողմից: Ներկա պահին սա ամենախոշոր նման նախագիծն է Հայաստանում: Մենք վստահ ենք, որ այն միակը չի լինի», - նշել է «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը:

«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքով՝ ընկերությունը առանձնահատուկ կարևորություն է տալիս վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներին և գործարկել է «Կանաչ լիզինգ» ենթաբրենդը: «Մենք կարևորում ենք ուղղությունը ինչպես բիզնեսում արդյունավետության բարձրացման, այնպես էլ բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի տեսանկյունից և շարունակելու ենք այս ուղղությամբ «Շտիգեն» ընկերության հետ սերտ համագործակցությունը», -ասել է նա:

Արևային ջրատաքացուցիչների մասին ՍիվիլՆեթի տեսանյութը այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում