Գլխավոր Լրահոս

Հայաստանը մարդկային կապիտալի համաթվով 43-րդն է 124 երկրների թվում

Հայաստանը մարդկային կապիտալի համաթվով 43-րդն է 124 երկրների թվում

Հայաստանը մարդկային կապիտալի համաթվով 43-րդն է 124 երկրների շարքում. այսպիսի տվյալներ  պարունակում «2015թ. մարդկային կապիտալի զեկույցը», ասված է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ:

Զեկույցի գլխավոր բաղադրիչը, չնայած մեթոդաբանության փոփոխությանը, շարունակում է մնալ մարդկային կապիտալի համաթիվը, որը ցույց է տալիս, թե ինչպես է երկիրը զարգացնում և միաժամանակ օգտագործում մարդկային կապիտալը: Մարդկային կապիտալի համաթվի հիմքում ընկած են երեք հիմնական հասկացություններ` կրթությունը, զբաղվածությունը և ժողովրդագրությունը: Առաջին երկու թեմատիկ ուղղությունները դիտարկվում են հինգ տարիքային խմբեր ներկայացնող հենասյուների կտրվածքով:

Հայաստանը մարդկային կապիտալի համաթվով առաջատար դիրք է գրավում 55-64 (23-րդ հորիզոնական) ու 65 և բարձր տարիքային խմբերի մեջ (21-րդ հորիզոնական) շնորհիվ կրթության բաղադրիչի բարձր գնահատականի: Մարդկային կապիտալի համաթվով Հայաստանի դիրքերն առավել ցածր են 15-24 (61-րդ հորիզոնական) և 25-54 (50-րդ հորիզոնական) տարիքային խմբերում, որը ներկայիս աշխատուժի հիմնական մասն է կազմում: Ապագա աշխատուժ համարվող 15-24 տարեկան տարիքային խմբի հարաբերականորեն ցածր դիրքը պայմանավորված է կրթական համակարգի որակ, աշխատուժի մասնակցության մակարդակ, գործազրկության մակարդակ ցուցանիշների ցածր գնահատականներով:

Հայաստանի դիրքը՝ ԱՊՀ և հարավկովկասյան երկրների համեմատ

Ռուսաստան 26

Ուկրաինա 31

Ղազախստան 37

Հայաստան 43

Ղրղըստան 44

Ադրբեջան 63

Տաջիկստան 65

Մոլդովա 71

Զեկույցի առաջատար հնգյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Կանադան և Ճապոնիան: Զեկույցը հրապարակվում է երկու տարին մեկ անգամ, առաջին նագամ հրապարակվել է 2013թ.:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում