Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում Լեհաստանի Սեյմում

Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում Լեհաստանի Սեյմում
Լեհաստանի Սեյմի Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովում մայիսի 13-ին տեղի է ունեցել քննարկում` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, բացման խոսքով հանդես է եկել Լեհաստանի Սեյմի Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միրոն Սիչը: Նա, անդրադառնալով դեռևս 2005թ. ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին, նշել է, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի շրջանակներում չափազանց կարևոր է Լեհաստանի Սեյմի պատգամավորների իրազեկումը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ելույթով հանդես է եկել Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Լեհ Նիյակովսկին՝ մանրամասն ներկայացնելով Հայոց ցեղասպանության նախապատմությունը` դրա պատմական և գիտական հիմնավորումներով և հետևանքներով: Քննարկման ժամանակ ելույթով հանդես են եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը և այլք:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում