Գլխավոր Լրահոս

Չորս ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 2.7 տոկոս

Չորս ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 2.7 տոկոս

Հունվար-ապրիլին աճ է գրանցվել արդյունաբերության (4.2 տոկոս), գյուղատնտեսության (4.8 տոկոս), շինարարության ոլորտներում (0.5 տոկոս):

2015թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.7 տոկոս՝ առաջին եռամսյակի 2.5 տոկոսի համեմատ:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015թ. հունվար-ապրիլ ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցվել արդյունաբերության (4.2 տոկոս), գյուղատնտեսության (4.8 տոկոս), շինարարության ոլորտներում (0.5 տոկոս):

Անկումը շարունակվել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում. եթե առաջին եռամսկայում անկում 12.6 տոկոս էր, ապա չորս ամիսների կտրվածքով էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 11.1 տոկոսով՝ կազմելով 176 700 դրամ:

Հայաստանում ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 4.8 տոկոս՝ գտնվելով թիախային 4±1,5% ցուցանիշի շրջանակում:

ԱՎԾ-ն հրապարակել է նաև արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները, որոնք, սակայն, ամբողջական չեն՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, որոնք հետագայում ենթակա են ճշգրտման:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում