Գլխավոր Լրահոս

Քրդամետ կուսակցությունը կոալիցա կկազմի՞ ԱԶԿ-ի հետ

Քրդամետ կուսակցությունը կոալիցա կկազմի՞ ԱԶԿ-ի հետ

ԺԴԿ համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշ

 

Հունիսի յոթին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող քաղաքական կուսակցությունները շարունակում են ակտիվ քարոզարշավը: Այս օրերին ուշադրության կենտրոնում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), որի Ադանայի ու Մերսինի գրասենյակներում մայիսի 18-ին ռումբեր էին պայթել: Ադըյամանում տեղի ունեցած միտինգի ժամանակ կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշն անդրադարձել է պայթյուններին, ընտրական 10% շեմից իրենց դժգոհությանն ու թուրք-քրդական խաղաղության գործընթացին: Դեմիրթաշն ու նրա կուսակից պատգամավոր Սըրրը Սյուրեյա Օնդերը միտինգից հետո նաև հարզացրույց են տվել թուրքական լրատվամիջոցներին: «Ջումհուրիյեթում» և T24-ում տեղ գտած ամենահետաքրքիր ու կարևոր մտքերը ներկայացնում ենք ստորև:

 

Կառավարությունը հող է  նախապատրաստել պայթյունների համար

Սելահեթթին Դեմիրթաշն անդադառնալով պայթյունների թեմային ասել է. «Կառավարությունը հող է  նախապատրաստել պայթյունների համար: Կառավարությունը Մերսինում և Ադանայում հող է նախապատրաստել նման գործողությունների համար, չեմ կարող ասել, թե Դավութօղլուն է այդ պայթյունների հեղինակը, սակայն դրա համար հող է նախապատրաստել: Տեղեկություններ կային այդ մասին, բայց չկանխեցին: Անհնար է, որ  չիմանային, տեղեկություն չունենային»:

Պայթյունի նպատակը սպանությունն էր

Ռումբի գործադրման նպատակը սպանությունն իրականացնել էր: Ամեն առավոտ մեր թեկնածուներն այնտեղ էին հավաքում: Երկու ռումբ էլ պայթել է այն սենյակներում, որտեղ մեր կուսակցականները ժողով են անում: Ռmersin-ve-adana-hdp-binasindaki-patlamadan-ilk_4595_bումբերից մեկը սենյակի ներսում էր, մյուսը՝ դրսում: Մեր կուսակիցներից մեկը, տեսնելով ծաղկամանը,  մտածում է՝  ինչ գործ ունի այստեղ, և, կարծելով, թե մեջը կարող է գաղտնալսման սարք լինել, այն թողնում է պատշգամբում: Քարտուղարը ջուր է լցնում ծաղկամանի մեջ՝ մտածելով, որ էլեկտրական ինչ-որ բան կա: Երկու ռումբի թիրախն էլ այնտեղ ժողովի հավաքվող մարդիկ էին:

Պայթյունների մասին տեղյակ էին

Մինչև հիմա նախագահ Էրդողանը որևէ ցավակցական խոսք չի ասել: Հակառակը՝ Սամսունում ելույթի ժամանակ մեզ նորից վիրավորում ու սպառնում էր: Վարչապետն Դավութօղլուն էլ ասում է, թե սպասում էինք նման մի բանի: Սպասելը մեր գործն է, ոչ թե՝ կառավարության: Կառավարության գործը կանխելն է: Մեզ տեղեկություններ էին հասնում, թե որտեղից են հարվածելու, ինչպես են հարվածելու: Կառավարությունն էլ տեղյակ էր, որ թե՛ ինձ, թե՛ Սըրրը Սյուրեյա Օնդերին սպառնալիքներ են ուղղել:

 

ԱԶԿ-ականներն անհանգստացած են Էրդողանի պահվածքից

Էրդողանի՝ ամեն ինչ ճնշելու աշխատելաոճը անհանգստացնում է ԱԶԿ-ին: Բոլորն անհանգիստ են, սակայն ընտրությունների պատճառով ոչ ոք ձայն չի կարողանում հանել:

Քոբանին անկում չապրեց, ԱԶԿ-ն՝ կապրի

Մենք չենք ուզում այնպիսի նախագահ, ինչպիսին Էրդողանն է: Էրդողանը նախկինում ասում էր, թե Քոբանին կործանվելու է, Քոբանին անկում չապրեց, սակայն ԱԶԿ-ն՝ կապրի:

 

Եթե մենք 9.9% ձայն հավաքենք, ԱԶԿ-ի ձայները կավելանա 10%-ով

Ենթադրենք՝ ԱԶԿ-ն հավաքի 35% ձայն, ԺԴԿ-ն՝ 9.9%, այդ դեպքում ԱԶԿ-ի ձայները դառնում են 4%: Հունաստանում Ցիպրասը վարչապետ դարձավ՝ ստանալով ընդամենը 2մլն. ձայն: Մենք եթե նույնիսկ 5 միլիոն ձայն հավաքենք՝ չենք մտնի խորհրդարան: Ժողովրդահանրապետականի ձայների աճը կարևոր է, սակայն ոչ այնքան՝ ինչքան ԺԴԿ-ի դեպքում: ԺՀԿ-ի մեկ տոկոս աճի դեպքում՝ մեկ պատգամավոր է ավելանում, իսկ ԺԴԿ-ի պարագայում՝ հինգ:

                                                                                                             

                                                                                                            

Աբդուլլահ Օջալան

Օջալանից վախենում են

Այժմ մեզ թույլ չեն տալիս այցելել Իմրալը կղզի՝ հանդիպելու Աբդուլլահ Օջալանին, որովհետև վախենում են, որ նա քուրդ ժողովրդին ուղերձ կհղի, որը կմոտիվացնի քուրդ ընտրողին: Հասկացել են և սպեկուլացիա են անում: Օջալանի դիրքորոշումը հստակ է: Նա ասում է՝ վերացրեք ընտրական շեմը: ԺԴԿ-ից որևէ մեկը դեմ չէ խաղաղության գործընթացին, մենք դուրս չենք եկել խաղաղության գործընթացի դեմ:  Մենք դեմ ենք, որ կառավարությունն օգտվում է խաղաղության հաստատման գործընթացից և, չանելով որևէ լուրջ քայլ, այն օգտագործում է ձայներ հավաքելու համար:

 

 

 

 

Քանդիլի ուղերձը

Քանդիլի՝ կոնգրես հրավիրելու առաջարկը շատ կարևոր է, դա մեծ հնարավորություն է Թուրքիայի համար: Դրանով Թուրքիան կազատվի պատերազմի, բռնության վտանգից: Բոլորս հանգիստ շունչ կքաշենք և նոր սահմանադրություն կառուցելու ճանապարհը կբռնենք:

 

Հնարավո՞ր է խաղաղության գործընթաց՝ առանց ԺԴԿ-ի

Մենք չենք առարկի, եթե Օջալանը և Քանդիլը նման մոտեցում որդեգրեն և ասեն, որ խնդրի կարգավորման գործընթացը պիտի լինի առանց ԺԴԿ-ի: Սակայն մենք ենք խորհրդարանում հարցը ներկայացնում: ԺԴԿ-ն է խորհրդարանում հարցի շուրջ օրենսդրական փոփոխություն իրականացնելու առաջարկներ անում: Կառավարությունը չի կարող առանց մեզ և մյուս կուսակցությունների հետ հանդիպելու կյանքի կոչել խաղաղության գործընթացը:

 

Մյուս կուսակցություններին տեղեկություն կտրամադրենք

Մենք պատրաստ ենք Քանդիլի և կառավարության միջև եղած հանդիպումների մասին տեղեկացնել բոլոր կուսակցություններին, որոնք այդպիսի ցանկություն կհայտնեն: Ոմանք ոչ պաշտոնական ճանապարհով տեղեկություններ են ցանկացել ստանալ: Մենք որևէ տեղեկություն չենք թաքցրել:

 

Կոալիցա կազմե՞լ, թե՞ ոչ

Սելահեթթին Դեմիրթաշն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք ընտրվելու դեպքում կոալիցիա կկազմի ԱԶԿ-ի հետ, ընդգծելով, որ կողմ չէ ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելուն:  Ըստ նրա՝ դա մեծ վնաս կհասնի կուսակցությանը, սակայն չլինելով կոալիցիա՝ նրանք հարկ եղած դեպքում օժանդակություն կցուցաբերեն կառավարությանը:

Սըրրը Սյուրեյա Օնդեր

Սըրրը Սյուրեյա Օնդերը ներկայացրել է, թե ինչու է թուրք-քրդական խաղաղության գործընթացում ճգնաժամ առաջացել: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է  դիտորդական պատվիրակություն կազմելու շուրջ ծագած վեճերով:

«Կառավարությունը մեզ ներկայացրեց իր կազմած անվանացանկը: Մենք առարկեցինք ցուցակում հայտնված երեքի դեմ: Արդեն Իմրալըում բանակցությունների ժամանակ այս երեք մարդը փոխվեց: Իմրալըից վերադառնալիս՝ երեկոյան կողմ, նրանց ներկայացրած նախնական անվանացանկը հայտնվեց մամուլի էջերին: Կառավարությունը մեզ էր մեղադրում, մենք՝ կառավարությանը: Ուսումնասիրեցինք, թե որտեղ է առաջին անգամ հայտնվել լուրը: Պարզվեց՝ A Haber-ում: Այն նախագահականից էր դուրս եկել:

Էրդողանը կատաղեց, գործընթացն ավարտվեց

Կառավարությունը ցանկանում էր, որ մենք ձայն չհանենք, լռենք: Մենք ասում էինք՝ քննարկենք այս 10-ը հոդվածը, թող համաձայնություն կայացվի, որից հետո օրակարգ կմտնի զենքը վայր դնելու հարցը:  Թայիփ բեյը դրանից կատաղեց, գործընթացը կանգ առավ:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում