Գլխավոր Լրահոս

Վարչապետը 2-3 տոկոս աճ է ակնկալում 2015թ.

Վարչապետը 2-3 տոկոս աճ է ակնկալում 2015թ.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարվա կտրվածքով ակնկալում է 2-3 տոկոս տնտեսական աճ:

Կառավարության այսօրվա նիստին նա ընդգծել է, որ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներով [համաձայն ԱՎԾ-ի` 2015թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.7 տոկոս՝ առաջին եռամսյակի 2.5 տոկոսի համեմատ - խմբ.] առկա է տնտեսական ակտիվություն: «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք,- ասել է նա: -Համոզված եմ, որ չորս ամսվա տվյալով լինելու է 2.2-2.3 տոկոս աճ»:

Աբրահամյանն առաջարկել է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու, և համոզմունք հայտնել, որ որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողվի, և տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու: Նա համոզմունք է հայտնել, որ արձանագրվելու է նվազագույնը 2-3 տոկոս տնտեսական աճ, ինչն ակնհայտ կլինի երկրորդ կիսամյակից:

Վարչապետի խոսքով՝ եթե այն ծրագրերը, որ պլանավորել են, այս տարի իրականացվեն, ապա կառավարությունը կփորձի բյուջեում դրված 4.1 տոկոս տնտեսական աճը միասնական ուժերով ապահովել: «Հասկանալի է, որ կան նաև տարածաշրջանային խնդիրներ, բայց դրանք պատճառ չպետք է դառնան, որ մենք չփորձենք անել առավելագույնը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի մեր երկրում: Սա է մեր մոտեցումը»,- ասել է նա:

Հակառակ Հովիկ Աբրահամյանի լավատեսության` միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցները Հայաստանի համար 2015թ. անկում են կանխատեսում: Արժույթի միջազգային հիմնադրամը, օրինակ, ապրիլյան իր զեկույցում 2015թ. համար Հայաստանում կանխատեսել է անկում՝ 1%, և 0% աճ՝ 2016թ.: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն օրերս հրապարակած զեկույցում իր հերթին 2015թ. Հայաստանում կանխատեսել է 1.5% տնտեսական անկում, իսկ 2016թ.՝  1% աճ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում