Գլխավոր Լրահոս

Թուրքիայի նախկին բռնապետը, ԱՍԱԼԱ-ն ու Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի նախկին բռնապետը, ԱՍԱԼԱ-ն ու Հայոց ցեղասպանությունը
Քենան Էվրենը իշխանության էր եկել 1980թ. սեպտեմերի 12-ին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում: 2015թ. մայիսի 9-ին մահացավ Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը, որը իշխանության էր եկել 1980թ. սեպտեմերի 12-ին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում: Տապալելով գործող կառավարությունը՝ նա իրեն հռչակել էր պետության ղեկավար, իսկ 1982թ. սահմանադրությունից հետո՝ երկրի նախագահ: Նրա մահը հիշեցրեց հեղաշրջմանը հաջորդած տարիների բռնությունները և պատճառ դարձավ Թուրքիայում բռնապետական ռեժիմի մասին քննարկումների: Գալով իշխանության՝ նա արգելեց կուսակցությունների գործունեությունը, բանտերը լցրեց մարդկանցով, որոնց նկատմամբ կիրառվում էին դաժան կտտանքներ: Էվրենը հաճախ հանդես է եկել հակահայկական բնույթի սուր հայտարարություններով, որոնք լրագրող Սերդար Քորուջուն մեկտեղել է CNN TÜRK-ում տպված հոդվածում: «Հայոց ցեղասպանությունը Քենան Էվրենի աչքով» հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև: Քենան Էվրենի (հայերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ)  հայտարարությունների առատության պատճառը գուցե պայմանավորված է  նրանով, որ նրա նախագահության տարիները համընկնում են ԱՍԱԼԱ-ի  գործողությունների ամենաթեժ շրջանին: Ըստ Էվրենի՝  հայկական հարց չկա, իսկ քրդեր՝ ընդհանրապես չկան Գալով իշխանության՝ նա բանտերը լցրեց մարդկանցով, որոնց նկատմամբ կիրառվում էին դաժան կտտանքներ: «Հայկական և քրդական կոչվող հարցերը կոմունիստական համաշխարհային շարժման կողմից սարքվել են Թուրքիայի դեմ օգտագործվելու համար: Թուրքիայում առհասարակ չկա հայկական հարց: Թուրքիայից դուրս բնակվող հայերի մի մասը դարձել է համաշխարհային կոմունիստական շարժման ձեռքի խաղալիքը: Ինչ վերաբերում է քրդական հարցին՝ Թուրքիայում երբեք թուրք-քուրդ տարանջատում չի եղել: Քրդերն էլ Միջին Ասիայից եկած թուրքական ցեղերից  մեկի ճյուղն են»: Պատմության մեջ  Հայկական հարց երբևէ գոյություն չի ունեցել Էվրենը թեպետ ժխտում էր հայկական հարցի գոյությունը, սակայն միտինգներում ժամանակ առ ժամանակ անդրադառնում էր այդ խնդրին: Եվ այդ հայտարարությունները, չգիտես ինչու, անում էր այն բնակավայրերում, որոնք մինչև 1915թ. հայաբնակ էին: 1981թ. հոկտեմբերի 19-ին Մալաթիայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ո՛չ Թուրքիայի Հանրապետությունում, ո՛չ Օսմանյան կայսրությունում չի եղել հայկական հարց. «Մենք պատմության ընթացքում չենք ունեցել հայկական կոչվող հարց, այսօր էլ այն չկա և վաղն էլ չի լինելու: Թուրքերը երբևէ հայկական պետությունից հող չեն վերցրել: Հայերի հին սերունդները սա լավ գիտեն»: Էվրենի կարծիքով՝ PKK-ն երկրի մի մասը հայերին էր տալու:

Քենան Էվրենն ընդդեմ պաշտոնական պատմագրության

Էվրենը հայտարարություններով էր հանդես գալիս և, երբեմն՝ հասկանալով, երբեմն՝ առանց հասկանալու, ասում բաներ, որոնք հակասում էին պաշտոնական պատմագրության դրույթներին: 1981թ. հունիսի 12-ին Ամասիայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հայերը երբեք հանդես չեն եկել հողային պահանջներով. «Ինչո՞ւ Աթաթուրքի կառավարման տարիներին կամ Օսմանյան կայսրության ամենաթույլ շրջանում նրանք մեզնից հող չէին ուզում և միայն նոր են սկսել հողային պահանջներ ներկայացնել: Տեսնելով երկրում տիրող խռովությունը, քաղաքացիական պատերազմի վտանգը՝ անգղի պես, որ ամեն կողմից հարձակվում է իր զոհի վրա, նրանք էլ ինչ-որ բան պոկելու մտադրությամբ սկսել են ձայն բարձրացնել»:

Քենան Էվրենը  սպառնում է հայերին

  Քենան Էվրենը նույն ելույթի ժամանակ անդրադարձել է Սփյուռքի հայերին պատկանող գրասենյակներում իրականացված պայթյուններին, որոնց մեջ կասկածվում էր Թուրքիան:  Նա հանդես է եկել կոշտ հայտարարությամբ. «Եթե մենք նման կազմակերպություն ստեղծեինք, այդպիսի անհաջող գործողություններ չէինք անի: Թող մեզ չստիպեն այդպես վարվել, մեր համբերությունը հատելու եզրին է»: Էվրենն այդ հայտարարությամբ ասես Անկարայից սպառնում էր հայերին, իսկ Թուրքիայի հայերին վախեցնում «անվտանգության» ուղերձ հղելով. «Սակայն հպարտորեն կարող եմ ասել, որ մեր երկրի քաղաքացի հայերը անհանգստացած են նրանց գործողությունների պատճառով և երբեք հավանության չեն արժանացրել: Մեր երկրում ապրող հայերին հայտնում են իմ շնորհակալությունն ու ամենաջերմ ցանկությունները»: ԱՍԱԼԱ-ի գործողությունների աճին զուգահեռ խստանում է նաև Քենան Էվրենի ոճը: 1982թ. հունվարի 30-ին Քենան Էվրենը շարժումն անվանել է հայկական ահաբեկչություն և ասել, որ շարժման հիմքում ընկած է թուրք ցեղի ոչնչացումը: «Այս դեգեներատները, որոնց սրտում ատելությունից բացի այլ զգացմունք չկա և  որոնք մարդկության խայտառակությունն են, հարձակվում են մեր արտասահմանյան ներկայացուցիչների ու  գրասենյակների վրա, ինչը ազգովի խստորեն դատապարտում եք»: Սպանությունների վրեժը տեղի հայերից չենք առնի Եթե հայերը ուժ ունեն՝ թող գան հողերը վերցնեն Լոս Անջելեսում՝ ԱՍԱԼԱ-ի հերթական գործողությունից հետո, 1982թ. փետրվարի 12-ին Էվրենն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանին և հայ հոգևորականներից բաղկացած պատվիրակությանը, և ասում, որ տեղի հայերից վրեժ չեն առնի: Սա էլ նրա «հանդուրժողականություն» խորհրդանշող ուղերձը. «Ես գիտեմ, որ, բոլոր թուրք քաղաքացիների պես, հայ քաղաքացիներն էլ  մեր կողքին են եղել սեպտեմբերի 12-ի շարժման ժամանակ ու սրտանց աջակցել մեզ: Մեր մտքով երբևէ չի անցել դրսում կատարվող գարշելի սպանությունների վրեժն առնել Թուրքիայի հայ քաղաքացիներից: Այդպես չի մտածել Թուրքիայի ոչ մի քաղաքացի»: Քենան Էվրեն. Կարսը թուրքական հող է   ԱՍԱԼԱ-ի  կողմից Էսենբողա օդանավակայանում իրականացրած գործողությունը (1982թ. ԱՍԱԼԱ-ի մարտիկները ներխուժել էին Էսենբողա օդանավակայան և պայթեցրել ոստիկանատունը, սպանվել էր յոթ զինվոր-ՍիվիլՆեթ) ու նմանատիպ ձեռնարկումներն ավելի էին մեծացնում լարվածությունը: Էվրենը դա բնորոշել է որպես «նենգ պատերազմ»: Խստացնելով ոճն ու տոնը՝ նա միաժամանակ ավելի հաճախ էր փորփրում պատմության էջերը: 1982թ. նոյեմբերի 27-ին Կարս կատարած այցելության ընթացքում նա շեշտադրել է, որ այդ տարածքները թուրքական հողերն են. «Նախկինում էլ շատ են եղել Կարսը մեզնից պոկել ցանկացողները: Ինչ որ անխելք օտարերկրացիներ այս տարածքները ցույց են տալիս Հայաստանի սահմանների մեջ: Այղ հողերը թուրքական հողեր են, ոչ ոք  իրավունք չունի մեր հողերի վրա և չի էլ ունենա»:   Հայերը հուսախաբ կլինեն, ինչպես՝ 1915-ին   Քենան Էվրենը, անդրադառնալով 70-ականներին Թուրքիայում ընթացող բախումներին, ասում է, որ այդ բախումների պատասխանատուները  թուրք չեն  և հայտարարում.  «Դուք հայրենքի դավաճաններին ինչպե՞ս եք թուրք կոչում:  Ես կասկածում եմ, որ նրանց արյան մեջ թուրքական արյուն է հոսում»: Դրանից հետո Էվրենն անդրադառնում է 1915թ. իրադարձություններին և պատասխանատվությունը բարդում հայերի վրա. «1915թ. հայերի դեմ պատերազմը մենք չեն սկսել: Ինչպես իրենց  սկսած այդ պատերազմի վերջում հիսաթափություն ապրեցին՝ նույնը կլինի նաև այս պատերազմում»: «Ոչ թե մենք, այլ հայերն են կոտորել»

Էվրենի կարծիքով՝ PKK-ն երկրի մի մասը հայերին է տալու

1984թ. օգոստոսի 15-ին, երբ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)  հարձակվեց Էրուհի Շեմդինլի բնակավայրի վրա, Էվրենն այս իրադարձությունները կապեց հայերի հետ: Չհիշատակելով PKK-ի անունը՝ 1984թ. հոկտեմբերին Կարսում ելույթին ժամանակ մատնանշելով հայերին նա հայտարարել է․ «Մեզ իբր ցույց էին տալու իրենց ուժը: Մի խումբ ավազակներ կարծում էին, թե ժողովուրդը նրանց կողքին է կանգնելու: Մարքսիզմ ու լենինիզմ երկիր բերելով՝ ուզում էին այն մասնատել:  Մի մասն էլ գուցե հայերին տային»:   Էրզրումում հայերը դավաճանաբար կոտորած են իրականացրել   Քենան Էվրենը, ապրիլի 24-ի քննարկումները թեժանալուն պես, կրկնում է Անկարայի դրույթները: 1987թ. մարտին Էրզրումի Ալաջաքոյ բնակավայր ուղարկած հայտարարության մեջ ընդգծում է. «Ոչ թե մենք, այլ հայերն են կոտորել»: «Ալաջաքոյում ու երկրի բազում բնակավայրերում գտնվող զանգվածային գերեզմանոցները լույս են սփռում այն հանգամանքի վրա, թե ինչպես են հայերը դավաճանաբար կոտորել բազաթիվ անմեղ քաղաքացիների: Վշտալի է, որ  առանց այս ցավալի իրականությունը հաշվի առնելու՝ որոշ երկրներ դեռևս հակված են լուրջ ընդունել հայերի պնդումները»: Էվրենը թեպետ ժխտում էր հայկական հարցի գոյությունը, սակայն միտինգներում ժամանակ առ ժամանակ անդրադառնում էր այդ խնդրին:

Եթե ուժ ունեն՝ թող գան հողերը վերցնեն

Նույն տարիներին Քենան Էվրենի թիրախում է նաև Արևմուտքը, որի օրակարգում է հայտնվում Ցեղասպանության հարցը: Եվրախորհրդի 1915թ. իրադարձությունների վերաբերյալ որոշումը կատաղեցնում է նաև նրան: «Ինչ որոշում ուզում են՝ թող կայացնեն, թուրք ազգը չի շեղվելու քաղաքակրթական այն ուղուց, որով ընթանում է: Որոշ ժամանակ հետո ասելու են՝ արևելյան շրջաններում եղել է պատմական Հայաստան, այդ հողերը տվեք հայերին: Եթե նման քայլի գնացել են՝ նման պահանջ էլ կներկայացնեն: Եթե այդքան ուժ ու զորություն ունեն՝ թող գան ու վերցնեն: Եթե ուժը հերիքում է՝ նորից թող գան ու վերցնեն: Թող փորձեն ու ստանան պատասխանները»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում