Գլխավոր Լրահոս

IdeA-ն և Կովկասի բնության հիմնադրամը Դիլիջանում համատեղ կզարգացնեն էկոտուրիզմը

IdeA-ն և Կովկասի բնության հիմնադրամը Դիլիջանում համատեղ կզարգացնեն էկոտուրիզմը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու Կովկասի բնության հիմնադրամի (The Caucasus Nature Fund ) միջև մայիսի 25-ին համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: IdeA-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փաստաթղթով կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցել Դիլիջան քաղաքում և հարակից համայնքներում, ինչպես նաև «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում:

Հուշագիրը ստորագրել են IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը:

Արմեն Գևորգյանը հույս է հայտնել, որ հետագայում համագործակցության շրջանակները կարող են ընդլայնվել՝ ներառելով նաև բնության հատուկ պահպանության այլ տարածքներ:

Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը նույնպես կարևոր է համարել սկիզբ առնող գործակցությունը: «CNF հիմնադրամն արդեն վեց տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի հետ՝ աջակցելով բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք միայն վերջերս ենք սկսել աշխատել «Դիլիջան» ազգային պարկի հետ, և ուրախ ենք այս ոլորտում մեր ջանքերը միավորել այնպիսի լուրջ գործընկերոջ հետ, ինչպիսին IDeA հիմնադրամն է: Միասին աշխատելով՝ մենք ավելիին կարող ենք հասնել և՝ ավելի կարճ ժամանակահատվածում: Սա իսկապես պայծառ օր է Դիլիջանի համար»,-նշել է նա:

IDeA –ն և CNF-ը ջանքերը կմիավորեն՝ Դիլիջանում և հարակից համայնքներում, ինչպես նաև «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի կայուն զարգացման, խթանման ու կառավարման ապահովմանն ուղղված համալիր ռազմավարության մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների և հարակից համայնքների զարգացմանն ուղղված արդյունավետ առաջարկների ձևավորման, ինչպես նաև դրանց կյանքի կոչման համար ներդրումների ներգրավման աշխատանքներում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում