Գլխավոր Լրահոս

Քամփ Արմենը փրկության եզրին է

Քամփ Արմենը փրկության եզրին է
1962թ. Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցին գնել է այն հողատարածքը, որի վրա կառուցվել է ճամբարը: «Քամփ Արմեն» հայկական ճամբար-որբանոցի համար մղվող պայքարը, կարծես, դրական հանգուցալուծում է ստանում, գրում է Պոլիս «Ակօսը»: Շինությունը, որի մեկ երրորդն արդեն հողին է հավասարեցվել, կարող է փրկվել վերջնական ոչնչացումից:  Շինության ներկայիս սեփականատերը հայտարարել է, որ այն նվիրաբերելու է Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն: Ըստ աղբյուրի՝  հանդիպում է տեղի ունեցել Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըի, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորության թեկնածու Մարգար Եսայանի և Քամփ Արմենի դիմադրության ներկայացուցիչների միջև: Սպասվում է, որ ներկայիս սեփականատերը սեփականության իրավունքը կհանձնի այս շաբաթվա ընթացքում: Ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը գրավոր հայտարարություն է տարածել և հաստատել, որ սեփականության իրավունքը վերադարձնելու է, ավելի ճիշտ՝ նվիրաբերելու է Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն: Նա ասել է, որ իրեն այդ քայլին գնալ հորդորել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որ ինքը նաև ցանկանում է երկրում  խաղաղություն ու համերաշխություն հաստատվի և բավարարվեն հայ քաղաքացիների կարիքները: Քամփ Արմենի դիմադրության պայքարի մասնակիցներն այս առիթով հայտարարություն են տարածել և ասել, որ կշարունակեն մնալ ճամբարի տարածքում և հերթապահություն իրականացնել մինչև այն պահը, երբ սեփականության իրավունքը կհանձնվի հայկական հիմնադրամին: Միաժամանակ կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի վերադարձնեն հայերին պատկանող և պետության կողմից  բռնագրաված հարյուրավոր այլ շինությունները հայկական կազմակերպություններին: 1962թ. Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցին գնել է այն հողատարածքը, որի վրա կառուցվել է ճամբարը: 1980-ականներին շինությունը խլվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցուց:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում