Գլխավոր Լրահոս

Բրազիլիան չի ճանաչել...

Բրազիլիան չի ճանաչել...
Բրազիլիայի Դաշնային սենատը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, ինչպես հայտարարել էին Հայաստանի իշխանությունները և ինչպես շտապել էին այդ սխալ տեղեկությունը բազմաթիվ լեզուներով տարածել հայկական և սփյուռքյան լրատվամիջոցները երկու օր առաջ՝ մայիսի 29-ին։ Ամբողջ եղելությունն այն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ բանաձևի տեքստը մտել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Այսքանը։ Զավեշտականն այն է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը դեռ մայիսի 29-ին իր Ֆեյսբուքի էջում գրել էր. «Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Հիշում եմ և պահանջում»։ Վիգեն Սարգսյանի գրառումը մինչև այս պահը՝ մայիսի 31-ի երեկոյան, շարունակում է մնալ նրա Ֆեյսբուքի էջում՝ որպես վերջին ստատուս: Զավեշտալի էր, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում էր. «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»։ Արտգործնախարարի հայտարարությունը մինչև այս պահը՝ մայիսի 31-ի երեկոյան, շարունակում է մնալ ԱԳՆ կայքէջում որպես գլխավոր լուր: Զավեշտականն այն է, որ այդ սխալ տեղեկությունը արդեն երկու օր դրված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում՝ առաջին էջում, որպես գլխավոր լուր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում