Գլխավոր Լրահոս

Հունվար-մարտին օտարերկրյա ներդրումները նվազել են 49%-ով

Հունվար-մարտին օտարերկրյա ներդրումները նվազել են 49%-ով

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում (արխիվ):

2015թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա  ներդրումները կրճատվել են 49%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 60,172 մլրդ դրամ: Օտարերկրյա ներդրումները կազմել են ներդրումների կեսից ավելին (35,3 մլրդ), ինչը 49%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ուղղակի ներդրումների զուտ հոսքերից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չորս անգամ ավելացել են Ֆրանսիայից կատարվող ներդրումները՝ կազմելով 4,718 մլրդ դրամ: Ավելացել են ներդրումները նաև օֆշորային գոտիներից՝ Կիպրոսից (1,237 մլրդ դրամ, աճը՝ 1,929 մլրդ դրամ), Սեյշելյան կղզիներից (1,156 մլրդ դրամ,  աճը՝ 1,153 մլրդ դրամ), Լյուքսեմբուրգից  (2015 հունվար-մարտ՝ 573.8 մլն դրամ, աճը՝ 3,876 մլրդ դրամ):  Դրան հակառակ շուրջ երեք անգամ նվազել են Ռուսաստանից կատարվող ուղղակի ներդրումները՝ 2015թ. հուվար-մարտին զուտ ներհոսքը կազմել է 16,878 մլրդ դրամ:

Այս տարվա առաջին եռամսյակում 38 տոկոսով նվազել են նաև արտերկրից ստացվող ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները՝ կազմելով շուրջ 206 մլն դոլար: Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները նվազել են 33 տոկոսով՝ կազմելով 178 մլն դոլար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում