Գլխավոր Լրահոս

Արամ Ա-ն հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Արամ Ա-ն հանդիպել է Կանադայի վարչապետի հետ
Հունիսի 3-ին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն Օտտավայում հանդիպել է Կանադայի վարչապետ Սիթվեն Հարփերի հետ: Կաթողիկոսության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Արամ Ա-ն իր երախտիքն է հայտնել Կանադայի ժողովրդին և կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում որդեգրած հստակ կեցվածքի համար: Վեհափառը նաև իր մտահոգությունն է հայտնել Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակի առնչությամբ՝ Կանադային կոչ անելով առավել գործուն օժանդակել սիրիական ճգնաժամի լուծմանը և քրիստոնյա համայնքների պաշտպանությանը: Հանդիպման ավարտին Արամ Ա-ն «Իշխան» շքանշանով է պարգևատրել  Հարփերին՝ հայ ժողովրդի արդար դատի հարցում նրա ցուցաբերած զորակցության համար: Արամ Ա-ի և վարչապետ Հարփերի առանձին հանդիպումից հետո նրանց է միացել նաև Վեհափառի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են Կանադայի հայոց թեմի առաջնորդը, Հայ դատի հանձնախմբի նախագահը և այլք:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում