Գլխավոր Լրահոս

Գյուղնախարարը առատ բերք է սպասում

Գյուղնախարարը առատ բերք է սպասում

Սերգո Կարապետյան, Հովիկ Աբրահամյան, Աշոտ Ղահրամանյան, Արմավիր, օգոստոս 2014

Մրգի և բանջարեղենի բերքն այս տարի առատ կլինի՝ պայմանավորված հանգամանքով, որ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրևի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել: Այս մասին հունիսի 4-ին կառավարության նիստին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա վարչապետի՝ նախորդ նիստում տված հանձնարարության համաձայն հանդես է եկել հաղորդումով:

Կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը անդրադարձել է այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին և դրանց պատճառած վնասներին՝ նշելով, որ բոլոր համայնքերում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը: Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել գյուղատնտեսական տարին: Նախարարը նշել է, որ հաջողությամբ սկսված բերքահավաքը շարունակվում է ամբողջ թափով, բավականաչափ միրգ և բանջարեղեն է արտահանվում հարևան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան: Նրա խոսքով՝ լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից:

Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունը՝ 1021 հատ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք բերվելիք կայանների վերաբերյալ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում