Սանահինի վանական համալիրում ընթանում են վերականգնման աշխատանքներ: Հունիսի 6-ին ՍիվիլՆեթի թղթակիցը հետևել է, թե ինչպես էին բանվորները եկեղեցու վնասված քարերը փոխարինում սրբատաշ նոր քարերով՝ դրանք տեղադրելով նաև միջնադարյան արձանագրություններ կրող քարերի տեղում: Վանական համալիրի շինությունների վերականգնման և ամրակայման աշխատանքները մեկնարկել են 3 տարի առաջ՝ պետբյուջեից 18 մլն դրամի հատկացումով:
Սրբատաշ քարեր Սանահինի վանքում

Civilnet










