Գլխավոր Լրահոս

Ստորագրվեց Որոտանի հէկի վաճառքի նորացված պայմանագիրը

Ստորագրվեց Որոտանի հէկի վաճառքի նորացված պայմանագիրը

Կառավարությունում հունիսի 8-ին ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, փաստաթուղթը վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ստորագրել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը, «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» և «Կոնտուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված անձ/ներկայացուցիչ, ինչպես նաև «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը:

Մինչ ստորագրման արարողությունը Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ջոզեֆ Բրանդտին: Վերջինս աննախադեպ է համարել պայմանագրի ստորագրումը և նշել է, որ իրենք շահագրգռված են մեծածավալ ներդրումներ կատարել` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» արդիականացման և լիարժեք գործարկման համար:

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքի առուվաճառքի պայմանագրի լրամշակված տարբերակին կառավարությունը հավանություն էր տվել փետրվարի 19-ի նիստին:

***

Հայաստանի կառավարությունն ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների հետ Որոտանի հէկերի գույքի առքուվաճառքի մասին պայմանագիր ստորագրել էր 2014-ի հունվարին:

Ամերիկյան «Կոնտուր գլոբալ» (Contour Global) ընկերության կողմից Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ ՀՀ կառավարության հետ բանակցությունների մասին հաղորդագրությունը տարածվել էր 2013թ. հունիսին, իսկ նոյեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել էր, որ «Կոնտուր գլոբալ» ընկերությունը 180 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանի էներգետիկ ոլորտում: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014թ. նոյեմբերի 27-ին թույլատրել էր պետական «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառել «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը։

Գործարքը Հայաստանում քննադատության էր արժանացել կոռուպցիոն ռիսկերի առումով. առուվաճառքի պայմանագրով գումարը փոխանցվելու էր ոչ թե Հայաստանի կառավարության անմիջական տնօրինությանը, այլ հէկերը շահագործող պետական ընկերության հաշվին՝ դրանից բխող չարաշահումների ռիսկով։ Բացի այդ, գործարքը չէր հաստատվելու Ազգային ժողովի կողմից։ Դեկտեմբերին հայկական կողմը հայտարարեց, որ «ձգձգումների պատճառ հանդիսացող հարցերը լուծված են»։

Որոտանի հէկերի համալիրին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15 տոկոսը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում