Գլխավոր Լրահոս

Հայկական Shadowmatic-ը` Apple Design Award-ի մրցանակակիր

Հայկական Shadowmatic-ը` Apple Design Award-ի մրցանակակիր
Shadowmatic-ը ստեղծող թիմը: Հայկական Triada Studio ընկերության Shadowmatic խաղը հունիսի 8-ին արժանացել է Apple ընկերության Apple Design Award հեղինակավոր մրցանակին: Apple Design Award-ն ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է այն հավելվածներին, որոնք ըստ ամերիկյան ընկերության, «համատեղում են դիզայնն ու տեխնոլոգիաները ստեղծարար, համոզիչ և ազդեցիկ ձևով»: Ինչպես տեղեկանում ենք Apple-ի պաշտոնական կայքից, Shadowmatic-ից բացի` մրցանակին են արժանացել նաև Metamorphabet, Robinhood, Affinity Designer, Crossy Road, Fantastical 2, Workflow, Does Not Commute, Vainglory և Pacemaker հավելվածների հեղինակները: Այս տարի առաջին անգամ Apple-ը պարգևատրել է ուսանողների երկու թիմի` Elementary Minute և jump-O հավելվածների համար: Shadowmatic-ը թողարկվել է 2015թ. հունվարին: Առաջին իսկ օրերից հայտնվելով բոլոր երկրների App Store-ի Editor's Choice բաժնում` այն նաև Apple-ի կողմից ճանաչվել էր հունվարի լավագույն խաղ: Խաղացողը պետք է գտնի ստվերներում թաքնված ուրվագծերը. նա պտտում է թվացյալ վերացական եռաչափ առարկաներ` այնպես անելով, որ դրանց ստվերները շրջապատող միջավայրին համապատասխան ծանոթ ուրվագծեր կազմեն: Triada Studio-ն համակարգչային գրաֆիկայի և անիմացիայի ստուդիա է, որն ունի ոլորտում աշխատանքի ավելի քան 20 տարվա փորձ: Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուց`Triada Studio-ի տնօրեն Արա Աղամյան, ծրագրավորող Բագրատ Դաբաղյան, դիզայներ Արսեն Ավոյան, կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում