Գլխավոր Լրահոս

ՀԲ-ն նվազեցրել է Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը

ՀԲ-ն նվազեցրել է Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը 2015թ. Հայաստանում կանխատեսում է 0.8% տնտեսական աճ՝ հունվարյան 3.3% աճի կանխատեսման փոխարեն:

Այս մասին նշված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ: Եվրոպա և Կենտրոնական Ասիա» (Global Economic Prospects: Europe and Central Asia) զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 10-ին:

ՀԲ-ն Հայաստանում 2016թ. կանխատեսում է 2.7%, իսկ 2017թ.՝ 3.0% աճ:

Ադրբեջանում, ըստ ՀԲ-ի կանխատեսման, 2015թ. աճը կկազմի 1.5%, 2016թ.՝ 2.6%, իսկ 2017թ.՝ 2.7%: Վրաստանում 2015թ. կանխատեսվում է 2.0%, 2016թ. 3.0%, 2017թ.՝ 5.0% աճ:

Զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ 2013թ. գրանցվել էր 3.7% աճ, իսկ 2014թ.՝ 2.4%, աճի տեմպը կշարունակի դանդաղել, ինչը պայմանավորված է նավթի գների անկմամբ, աշխարհաքաղաքական լարվածությամբ և դրանից բխող դրսևորումներով, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ 2015թ. ակնկալվում է 2.7% տնտեսական անկում:

ՀԲ մասնագետները տարածաշրջանի տնտեսական աճի համար գլխավոր ռիսկեր են համարում նավթի գների հետագա անկումը, աշխարհաքաղաքական լարվածության մեծացումը և ֆինանսական պայմանների կտրուկ խստացումը:

***

Հունիսին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)՝ 2015թ. համար կանխատեսելով 0% աճ՝ ապրիլին կանխատեսած 1% անկման փոխարեն:

Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված է 4.1% աճի կանխատեսումը: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 18-ին Ծաղկաձորում մի համաժողովի ընթացքում հայտարարել էր, որ 2015թ. ակնկալում է մինչև 3% աճ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում