Արցախը շուրջ 3 տարուց կսկսի արտահանել մեծաքանակ ձուկ, իսկ 5 տարուց՝ սև խավիար: Այս մասին Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանին ասել են Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գտնվող Golden-fish-k ընկերությունում, ուր նա այցելել է հունիսի 12-ին:
Ընկերությունը Մատաղիսում կառուցում է սև խավիարի արտադրության ձկնաբուծարան, որտեղ արդեն մանրաձկան առաջին խմբաքանակն է դրվել: Սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը ֆինանսավորում է շվեյցարահայ գործարար, «Արցախ հէկ»-ի խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշը: Ձկնաբուծարանն ունի 350 ջրավազան:
2014թ. հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը Սերմաքեշի հետ ձկնաբուծարան այցի ժամանակ ասել էր, որ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է խավիարի խոշոր արտահանող:
Civilnet











