Գլխավոր Լրահոս

Հոսանքը կթանկանա մոտ 7 դրամով. ՀԾԿՀ-ն միաձայն որոշում ընդունեց

Հոսանքը կթանկանա մոտ 7 դրամով. ՀԾԿՀ-ն միաձայն որոշում ընդունեց
Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կբարձրանա 6.93 դրամով. համապատասխան որոշումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) միաձայն կայացրեց հունիսի 17-ի նիստին: Այսպիսով` ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ/ կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ: Նոր սակագինը կգօրծի օգոստոսի 1-ից: Նախքան քվեարկությունը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ «սակագնի բարձրացումն անհրաժեշտություն է, և ինքը, լինելով հայամետ և քաղաքական շահերով չառաջնորդվող անձ, պետք է կրի այս խաչը»: Նազարյանի խոսքով` սակագնի բարձրացումը պայմանավորված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ունեցած 23.4 մլրդ դրամի վնասով, ինչը, ըստ ՀԾԿՀ նախագահի, պայմանավորված է սակավաջրությամբ, ատոմակայանի աշխատանքի ժամանակավոր դադարով և այլ հանգամանքներով: Ըստ Նազարյանի` այս պարքտի կուտակումը ՀԷՑ-ի հետ կապ չունի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել էր ՀԾԿՀ` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: ՀԷՑ-ն առաջարկել էր ցերեկային սակագինը բնակչության համար դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 48.93 դրամ/կՎտժ: ՀԾԿՀ այսօրվա նիստին հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի` նիստին չներկայացած տնօրեն Եվգենի Բիբինը, հունիսի 16-ի երեկոյան նամակ է ուղարկել հանձնաժողով` նշելով, որ եթե սակագինը չբարձրանա 17 դրամով, ինչպես իրենք են առաջարկում, ապա իրենց կողմից կարող է բարձրանալ արտոնագրի վերանայման հարց, և կարող են առաջանալ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի և ապահովության հետ կապված խնդիրներ: Նիստի ավարտից հետ լրագրողները փորձեցին Ռոբերտ Նազարյանից ճշտել, թե արդյոք ՀԷՑ-ի տնօրենի նամակը չի նշանակում, որ կարող են լինել հովհարային անջատումներ: ՀԾԿՀ նախագահը հարցին չպատասխանեց և շտապեց իր սենյակ: ՀԷՑ-ը սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը վերջին անգամ թանկացրել էր 2014թ. օգոստոսի 1-ին` մոտ 10 տոկոսով կամ 3,85 դրամով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում