Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն Հայաստանին 12 մլն է հատկացնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

ԵՄ-ն Հայաստանին 12 մլն է հատկացնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Եվրոպական Միությունը Հայաստանին տրամադրում է 12 մլն եվրո կլիմայի փոփոխության ոլորտի աջակցության նպատակով, հաղորդում է  Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Հունիսի 17-ին Հայաստանում ԵՄ համայնքը նշում է Կլիմայական դիվանագիտության եվրոպական օրը՝ հատուկ կարևորելով կլիմայի փոփոխության շուրջ բանակցությունների հաջորդ փուլը՝ «Կողմերի 21-րդ կոնֆերանսը», որը կկայանա 200 օրից ոչ ուշ՝ Փարիզում, որին մասնակցելու է նաև Հայաստանը:

«Կողմերի 21-րդ կոնֆերանսը» որոշիչ կլինի կլիմայի փոփոխության շուրջ կայուն, դինամիկ, համընդհանուր և պարտադիր իրավական համաձայնագրի կնքման համար, որը կմշակվի կողմերի մասնակցությամբ և 2020թ. հետո կկիրառվի բոլոր մասնակիցների կողմից՝ նպաստելով գլոբալ տաքացման նվազեցմանը առավելագույնը մինչև 2°C:

««Փարիզի Ալյանսի» ձևավորման համար վճռական է բոլոր կողմերի մասնակցությունը:  Հայաստանում ԵՄ համայնքը ողջունում է Հայաստանի ներգրավումը Փարիզի կորֆերանսում:

Այսօր, գրեթե 40 զարգացած և զարգացող պետություններ ներկայացրել են իրենց ազգային մակարդակով սահմանված` նախատեսվող գործողությունները:  Հայաստանում եվրոպական համայնքը խրախուսում է հնարավոր սեղմ ժամկետներում՝  մինչև ս.թ. դեկտեմբեր ազգային մակարդակով սահմանված` նախատեսվող իր գործողությունների ներկայացումը»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում