Գլխավոր Լրահոս

985 մլն դրամ` կառավարության նոր մասնաշենքի կահավորմանը

985 մլն դրամ` կառավարության նոր մասնաշենքի կահավորմանը

Կառավարության նոր մասնաշենքի կահավորման համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 985 մլն դրամ. համապատասխան որոշմանը գործադիրը հավանություն է տվել հունիսի 18-ի նիստին:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նիստին նշել է, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը գումարն արդեն փոխանցել է պետբյուջե:

Կառավարական նոր մասնաշենքը, որը կառուցվում է Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 հասցեում` արդարադատության նախարարության հրդեհված նախկին շենքի տեղում, շահագործման է հանձնվելու այս տարվա նոյեմբերին:

Շենքի շինարարության ավարտն ի սկզբանե նախատեսված էր 2016թ. փետրվար-մարտին: Սակայն Նարեկ Սարգսյանը կառավարության հունիսի 4-ի նիստին ասել էր, որ «իրենք ժամկետից առաջ են ընկել»: Նա նշել էր, որ սեպտեմբերին կավարտվի շենքի շինարարությունը, որին կհաջորդեն գույքի համալրման աշխատանքները:

Կառավարության նոր մասնաշենքում տեղակայվելու են արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների ու մի քանի այլ նախարարություններ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում