Գլխավոր Լրահոս

«Պետական պարտքի մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

«Պետական պարտքի մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստին ձայների 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Օրենքի նախագծով առաջարկվում է «Պետական պարտքի մասին» օրենքում «պետական պարտք» արտահայտությունը փոխել «կառավարության պարտք»-ով:

«Պետական պարտքի» մասին գործող օրենքի համաձայն` ՀՀ պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը պետք է 3 տոկոսից քիչ լինի:

Քննադատները պնդում են, որ օրենքի փոփոխություններն արվում են, որպեսզի Հայաստանը կարողանա արտաքին նոր պարտքեր ներգրավել:

Պետական պարտքը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ արտաքին պարտք և ներքին պարտք: Արտաքին պարտքն իր հերթին բաղկացած է երկու ենթաբաղադրիչներից՝ ՀՀ կառավարության պարտք և ՀՀ կենտրոնական բանկի պարտք: Այս բոլոր պարտքերի հանրագումարը ՀՀ պետական պարտքն է: Այժմ կառավարությունը ցանկանում է առանձնացնել կառավարության պարտքը և օրենքով նշված սահմանափակումները կիրառել միայն կառավարության պարտքի վրա: Սա կառավարությանը տալիս է նոր պարտքեր ներգրավվելու լայն հնարավորություն, որովհետև եթե Կենտրոնական բանկի վերցրած պարտքերը չեն մտնելու օրենքով նախատեսված սահմանափակումների մեջ, ապա այդ չափով ավելանալու է կառավարության կողմից վերցվելիք պարտքի վերին թույլատրելի շեմը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում