Գլխավոր Լրահոս

Հինգ ցուցարար վերակենդանացման բաժանմունքում է

Հինգ ցուցարար վերակենդանացման բաժանմունքում է

Հինգ ցուցարար վերակենդանացման բաժանմունքում է:

Հունիսի 23-ին ոստիկանության կողմից  էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով բարձրացնելու որոշման դեմ անցկացվող ցույցը ցրելուց հետո Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշակական կենտրոն է տեղափոխվել 8 քաղաքացի: ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ՝ նրանցից երեքը օգնություն ստանալուց հետո արդեն հեռացել է հիվանդանոցից, իսկ մնացած հինգը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նրանք ստացել են տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ սալջարդեր, կոտրվածքներ, տուժել են նաև նրանց աչքերը:

Քաղաքացիներից մեկը գանգուղեղային վնասվածքի կասկածանքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

***

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով բարձրացնելու որոշման դեմ ցույցը մեկնարկել էր հունիսի 19-ի երեկոյան Ազատության հրապարակում: Եռօրյա նստացույցի մասնակիցները վերջնագիր էին ներկայացրել` իշխանություններից պահանջելով մինչև հունիսի 22-ի երեկոյան չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Հունիսի 22-ի երեկոյան ցուցարարները երթով շարժվել էին դեպի նախագահի նստավայր` չնայած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախազգուշացմանը, որ նրանց երթը և ցույցը անօրինական է: Բաղրամյանի սկզբում ոստիկանությունն արդեն կազմել էր մեծ պատնեշ՝ կենտրոնացնելով նաև ջրցան մեքենաներ:

Չկարողանալով առաջ շարժվել՝ ցուցարարները նստացույց էին սկսել: Նրանք մերժել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի քանի հոգանոց խմբով հանդիպելու առաջարկը: Քաղաքացիների հետ ժամեր տևած բանակցություններից հետո ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան ուժի գործադրմամբ ցրել էր ցույցը: Բերման էր ենթարկվել 237 քաղաքացի:

Ոստիկանությունն ավելի ուշ պարզաբանել էր, թե ինչու է ցրել ցույցը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում