Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը երկխոսել է ուզում

Սերժ Սարգսյանը երկխոսել է ուզում

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդեն մի քանի օր շարունակվող հանրային բողոքի գործողությունները պասիվ սպասման մեջ են: Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիները պահանջում են, որ էլելկտրաէներգիայի սակագինը չբարձրանա: Նրանցից շատերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարել պահանջում են Սերժ Սարգսյանից: Սահմանադրական կարգի տեսանկյունից՝ Սարգսյանը իրավունք չունի միջամտել, առավել ևս՝ չեղյալ հայտարարել դե յուրե անկախ հանձնաժողովի որոշումները:

Սակայն Հայաստանում իրերի դրվածքը հուշում է, որ Սերժ Սարգսյանը միջամտում է գրեթե յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր մակարդակում որոշումներ կայացնելու գործընթացներին ու թելադրում իր կարծիքը: Այդ պատճառով է, որ պետական կառավարման ապարատը պարալիզացված է ու աշխատում է ցածր արդյունավետությամբ: Իսկ այնպիսի մասշտաբային խնդիր, ինչպիսին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է, չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության:

Ուստի ցուցարարների պահանջը Սերժ Սարգսյանից ՀՀ Սահմանադրության տեսակետից սխալ է, իսկ փաստացի իրավիճակից ելնելով՝ ճիշտ: Ավելին, հենց Սերժ Սարգսյանը, ցուցարարների հետ ներկայացված պահանջի շուրջ երկխոսելու ցանկություն հայտնելով, անուղղակիորեն հասկացնում է, որ ինքն է երկրի թիվ մեկ հարց լուծողը, ու Սահմանադրությունը ստորադասված է իր ցանկություններին ու կամքին:

Նախագահականից ոստիկանների միջոցով ցուցարարներին հասնող մեսիջները խոսում են այն մասին, որ Սերժ Սարգսյանը ամեն գնով ցանկանում է նախագահական նստավայրում երկխոսել ցուցարարների հետ և հավանաբար այդ երկխոսության ընթացքում ինչ-որ հայտարարություններ անել: Բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործելով՝ փորձ է արվում  հասնել այդ երկխոսությանը, իսկ ցուցարարների մեջ ներդրված այդ սցենարի ծպտյալ կողմնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում երկխոսությունը կայացնելու համար: Դժվար է ասել, թե ինչ է պատրաստվում ասել Սերժ Սարգսյանը: Կարելի է ենթադրել՝ այնպիսի հայտարարություն, որը ըստ իշխանությունների քաղաքական դիվիդենտներ կարող է բերել լեգիտիմություն չունեցող նախագահին:

Օրեր շարունակ բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիները պետք է որոշեն՝ համաձայնել Սերժ Սարգսյանի հետ երկխոսությանը, թե ոչ:

Սակայն եթե Սերժ Սարգսյանը ազնիվ է իր ցանկությունների ու նպատակների մեջ (ինչը դժվար հավատալի է), եթե մտածում է երկրի շահի մասին և ունի իրավիճակից արդյունավետ, ի շահ քաղաքացիների դուրս գալու որոշում, ապա առանց երկխոսելու կարող է հանդես գալ հայտարարությամբ ու հայտնել իր որոշման մասին: Եթե ամեն դեպքում ցուցարարների հետ երկխոսելու մեծ ցանկություն ունի, ապա անձամբ կարող է իջնել Բաղրամյան պողոտա ու իր ասելիքը ասել ցուցարարներին: Վլադիմիր Գասպարյանի ոստիկանությունը թերևս բավական պրոֆեսիոնալ է, որպեսզի ապահովի գործող նախագահի անվտանգությունը: Ցուցարարների էմոցիաները կարող են տեղի տալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում