Գլխավոր Լրահոս

Նման ոճը որևէ հաջողության չի բերելու. վարչապետը` ցուցարարներին

Նման ոճը որևէ հաջողության չի բերելու. վարչապետը` ցուցարարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հունիսի 25-ի նիստին դիմել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին` ասելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է նրանց կողմից:

«Օգտվելով առիթից` ուզում եմ նաև դիմել մեր ակտիվիստներին, այդ հանրահավաքների կազմակերպիչներին, որ նման ոճը որևէ հաջողության չի բերելու: Եվ ես առաջարկում եմ, որ նրանք լինեն ավելի կառուցողական»,- ասել է նա:

Հովիկ Աբրահամյանի խոսքով`«ուղղակի փակելով կենտրոնական փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան և նաև խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, նրանք կարգ են խախտում, ինչը չի համապատասխանում Սահմանադրությանը և օրենքներին»:

«Օգտվելով առիթից` կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին, վերադառնալ կառուցողական դաշտ և միասին քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը:

Կառավարության նիստին հաստատվել է 2015թ. ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները. ընտրվել է հինգ հասարակական միավորում՝ իրավապաշտպան «Ֆիդես» և «Գիտակցիր իրավունքդ», «Մեհրաբյան գիտաուսումնական կենտրոն», «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» և մշակութային «Խաչակիր» ՀԿ-ների և դրանց մեկական ներկայացուցիչներին: Ամեն տարի այլ հասարակական միավորումների նույնպես հնարավորություն կտրվի ռոտացիոն կարգով ընդգրկվել հանձնաժողովի կազմում:

Այս մարմնի նպատակը հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն է և նրանց գործողությունների իրավաչափության որոշումը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` «ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքն այս օրերին առավել ակտուալ է դառնում, քանի որ այն ոստիկանությունում մշտապես գործող մարմին է»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում