Գլխավոր Լրահոս

Վլադիմիր Գասպարյանն է որոշում՝ ով ինչով զբաղվի

Վլադիմիր Գասպարյանն է որոշում՝ ով ինչով զբաղվի

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը երեկ գիշեր [հավանաբար Սերժ Սարգսյանին հասցեին հնչեցված վանկարկումների պատճառով] Բաղրամյան պողոտայում խոսել է իր և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին: «Ոստիկանապետը ողջունել է մեր պայքարը, ասել է՝ լավ եք անում, որ պահանջում եք, միայն թե թույլ չտաք, որ քաղաքականացվի»,- ասել է Շուշանյանը:

Ոստիկանության գործառույթը հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե պայքարի տեսակները որոշելը: ՀՀ Սահմանադրությունում և օրենքներում չկա որևէ մի կետ, ըստ որիոստիկանապետը [կամ որևէ այլ պաշտոնյա] պետք է որոշի կամ ցուցում տա՝ որևէ շարժում քաղաքականացնել կամ ոչ:

Վլադիմիր Գասպարյանը փաստացի նշել է այն գինը, որը վճարելու դեպքում ոստիկանները չեն հարձակվի խաղաղ ցուցարարների վրա: Այդ գինը Բաղրամյան պողոտայում Սերժ Սարգսյանին անհանգստացոնղ կոչեր չհնչեցնելն է: Իսկ այն, ինչ անհանգստացնում է Սարգսյանին, մեխանիկորեն կանհանգստացնի նաև Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանական զորքերին:

Բոլորի համար էլ պարզ է, որ եթե նույնիսկ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա, Հայաստանում որակական փոփոխություն տեղի չի ունենալու: Թանկացումը համակարգի արտավոր բնույթի հետևանքն է, այդպիսի հետևանքներ եղել են ու կլինեն առաջիկայում, քանի դեռ իշխանական ու քաղաքական համակարգը արմատապես չի բարեփոխվել:

Հաճախ այս շարժումը նմանեցնում են «100 դրամի» շարժմանը, ինչը ճիշտ է, սակայն հանրային տրանսպորտը 50 դրամով չթանկացնելը որևէ կերպ չազդեց հանրային տրանսպորտի ոլորտում տիրող իրավիճակի վրա, այն ազդեց ՀՀ քաղաքացու կենսակերպի վրա ուղիղ 50 դրամով, և վերջ: Հանրային տրանսպորտի ոլորտը Երևանում և Հայաստանում մնաց կյանքի համար վտանգավոր, չկարգավորված, կոռումպացված, որի շահագործումից հարստանում են իշխանության մեծ ու փոքր ներկայացուցիչները:

Նույնը կլինի էներգետիկ ոլորտում, եթե համակարգային փոփոխության պահանջ չի դրվում: Եթե իշխանությունը նահանջում է միայն սակագինը չբարձրացնելով, ապա դա կլինի հաղթանակ, սակայն ոչ այն հաղթանակը, որը կցանկանար տեսնել փողոց դուրս եկած քաղաքացին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում