Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանի օրակարգ vs Հայաստանի օրակարգ

Սերժ Սարգսյանի օրակարգ vs Հայաստանի օրակարգ

Եթե Հայաստանի իշխանությունները գտնում են ձևը և չեղյալ հայտարարում 7 դրամի ավելացումը, ապա Բաղրամյանը նահանջում է և տուն գնում: Քո պահանջը տեխնիկական է, քո պահանջին տրվել է լուծում, և դու ստիպված ես սեղմել իշխանությունների՝ քեզ անվերջ կեղեքող, ընտրություններ կեղծող ձեռքը:

Հաջորդ անգամ դու տեսականորեն հնարավորություն ես ունենում Բաղրամյան ունենալ, երբ 7 դրամով կրկին բարձրացնում են էլեկտրաէեներգիայի, ջրի, գազի, հասարակական տրանսպարտի գինը: Այսպիսով, մինչ դու պայքարում ես հետևանքների դեմ, իշխանությունները քեզ համար անդադար հետևանքներ են ստեղծում ու քեզ հալումաշ անում Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում:

Սերժ Սարգսյանը և ընտանիքը առաջիկա ամիսների համար օրակարգում ունեն մեկ հիմնական հարց՝ ինչպե՞ս փոխել Սահմանադրությունը և ինչպե՞ս կեղծել հանրաքվեն:

Հայաստանի քաղաքացիները, տվյալ դեպքում՝ Բաղրամյան պողոտան, իրենց օրակարգում պետք է ունենան մեկ հիմնական հարց՝ ինչպե՞ս կանխեն Սերժ Սարգսյանի վերարտադրության սպառնալիքը:

Օրակարգի մյուս հարցերը, այդ թվում 7 դրամի թեման, մեծ հաշվով երկրորդական են:

Եթե Սարգսյանը և ընտանիքը բավարարում են Բաղրամյան պողոտայի պահանջատիրության տեխնիկական մասը և մարդկանց հաղթականորեն տուն ճանապարհում (չցանկացողների համար ջրցան մեքենաները, էլեկտրաշոկերը և մյուս գործիքները կան ու կան), ապա դա նշանակում է նվազագույն ռեսուրսներով ու ջանքերով, առանց հասարակական դիմադրության կեղծել հանրաքվեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում