Գլխավոր Լրահոս

Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն Հայաստանին. «Հայկական ժամանակ»

Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն Հայաստանին. «Հայկական ժամանակ»

Ռուսաստանում դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Փաստորեն, այս հարցը ևս Բաղրամյան պողոտան փակած երիտասարդների շնորհիվ կլուծվի»,- գրում է թերթը:

Երեկ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այս տարվա հունվարին Գյումրիում դաժան սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի վարույթը կհանձնվի ՀՀ քննչական կոմիտեին: Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես նաև ռուսական կողմը պնդում էին, որ Պերմյակովի հանձնումը հայկական կողմին հնարավոր չէ՝ վկայակոչելով Ռուսաստանի սահմանադրությունը:

***

Ռուսաստանում աշխատող վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը 2013թ. հուլիսին իր վարած «Կամազ»-ով Պոդոլսկում բախվել էր մարդատար ավտոբուսի, որի հետևանքով զոհվել էր 18 հոգի, վիրավորվել 30-ը: Հրաչյա Հարությունյանը ռուսական դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական լրատվամիջոցների և իրավապահ մարմինների կողմից դրսևորվել էր ազգային արժանապատվությունը վիրավորող խտրական մոտեցում: Նա դատարանի դահլիճ էր բերվել կանացի խալաթով, իսկ ռուսական պետական հեռուստատեսությունը հաղորդել էր, թե «Հայաստանի քաղաքացին բառաչում է»:

Այս գործողությունները բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Հայաստանում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում