Գլխավոր Լրահոս

Աննախադեպ քայլեր ենք իրականացնում անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ. վարչապետ

Աննախադեպ քայլեր ենք իրականացնում անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ. վարչապետ

Կառավարությունն աննախադեպ քայլեր է իրականացնում բաց տեղեկատվության և լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ. հունիսի 30-ին այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Տնտեսական օրակարգ-2015» համաժողովին:

Նրա խոսքով` կառավարությունը, սակայն, հակված չէ հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի ոլորտը վերջին տարիների ընթացքում աստիճանաբար նահանջել է, և «այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների»:

«Սա մեր կարևորագույն խնդիրներից է, և մենք ամեն ինչ պետք է անենք այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու և դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար»,- ասել է նա:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ պատրաստել է 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդրվի լայն մասնագիտական և հանրային քննարկման: «Վստահ եմ, որ հանրության լայն ընդգրկումն այս քննարկումներին հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը դեպի կայուն և վստահելի էներգետիկ համակարգ ունենալուն մեր քաղաքականությանը»,- ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում