Գլխավոր Լրահոս

Ջուրը չի թանկանա. «Երևան ջուր»-ը մտափոխվել է

Ջուրը չի թանկանա. «Երևան ջուր»-ը մտափոխվել է

«Երևան ջուր» ընկերությունը հունիսի 29-ին գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանին: Համաձայն այդ գրության` «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել «չպնդել սակագնի ավելացումը և առաջարկում է այն թողնել անփոփոխ»: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ կայքից:

«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81%-ով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է:

Հաշվի առնելով այս հանգամանքը և ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունից` «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը և առաջարկում է այն թողնել անփոփոխ»,- ասված է Ռոբերտ Նազարյանին ուղղված գրության մեջ:

ՀԾԿՀ կայքից տեղեկանում ենք նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 7-ին կայանալիք նիստին կքննարկի և կվերահաստատի ջրի գործող սակագինը:

Երևանում խմելու ջրի ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագինը ներկայում 170,25 դրամ/խմ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում