Գլխավոր Լրահոս

Անհամ տոն, անհամ օր

Անհամ տոն, անհամ օր

ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը:

1995-ի Սահմանադրությունը և հատկապես 2005-ի Սահմանադրական փոփոխությունները ընդունվել են համատարած կեղծիքներով: Ճիշտ այնպես, ինչպես համապետական մյուս ընտրությունները: Մեր Սահմանադրությունը ունի ճիշտ այնքան լեգիտիմություն, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը 1995-ից հետո, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց նախագահության ողջ ընթացքում:

Ու հիմա, որքան էլ ուղերձներ հղվեն Սահմանդրության օրվա առիթով, կենացներ ասվեն ու գրքեր գրվեն իրավական պետության թեմաներով, հուլիսի 5-ը հռչակվի ոչ աշխատանքային, միևնույնն է, այդ օրը չի մտնելու մեր ընտանիքներ: Այդ օրը որևէ հայ, անգամ Սահմանադրությունը կեղծողները, չեն նշելու: Դա մի տոն է, որը մերը չէ: Դա մի տոն է, որ անգամ ընտրակեղծողներինը չէ:

Պատճառն այն չէ, որ Մայր օրենքը կեղծվելով է ընդունվել: Պատճառն այն է, որ Սահմանադրությունը չի գործում մարդու համար, մեկ մարդու համար: Այն գործում է օրվա ռեժիմի համար: Իսկ այն պահից, երբ այլևս չի գործում անգամ ռեժիմի համար, որոշվում է բարեփոխել: Հիմա Սերժ Սարգսյանն ու ընտանիքը այդ գործով են զբաղված:

Ամեն մի հայ, կարդալով Սահմանադրության առաջին երկու հոդվածները, կարող է հասկանալ, որ իրեն, մեծ հաշվով Սահմանադրություն պետք չէ:

Սահմանադրության առաջին հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Դու հիմա վերցրու Սահմանդրության մի օրինակ և Հայաստանի ամենահեռավոր բնակավայրում, Երևանում կամ Գորիսում բացատրիր, որ այդպես է:

Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Վերցրու Սահմանադրության մի օրինակ և յուրաքանչյուր կեղծված ընտրությունից ու հանրաքվեից հետո Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց բացատրի, որ իրենք ապրում են օրինական երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսինքն՝ իրենք ընտրում են մի մարդու, և հենց այդ մարդն է դառնում նախագահ, այլ ոչ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը կամ Սարգսյանը:

Սահմանադրության երկրորդ հոդվածում նաև ասվում է. «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում