Գլխավոր Լրահոս

Ջրի սակագինը մնաց անփոփոխ

Ջրի սակագինը մնաց անփոփոխ

Ջուրը չի թանկանա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 7-ի նիստին վերահաստատել է սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170.25 դրամ/խմ:

Ինչպես հաղորդում են ՀԾԿՀ մամուլի ծառայությունից, որոշման ընդունման համար հիմք են ծառայել ՀՀ ջրային օրենսգրքի մի շարք հոդվածներ և հաշվի է առնվել «Երևան Ջուր» ընկերության հունիսի 29-ի գրությունը: Համաձայն այդ գրության` «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած «Վեոլիա» ընկերությունը որոշում էր կայացրել «չպնդել սակագնի ավելացումը և առաջարկում էր այն թողնել անփոփոխ»:

ՀԾԿՀ հուլիսի 7-ի որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 9-ից։

«Երևան ջուր» ընկերությունը փետրվարի 25-ին ՀԾԿՀ էր ներկայացրել հայտ, որով առաջարկվում էր բնակչությանը մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների գործող բարձրացնել 2.4 դրամով և սահմանել 172.63 դրամ/խմ 2015-2016 թթ. համար: Համաձայն ընկերության` դրա համար հիմք էր հանդիսացել 2014թ. Հայաստանում գրանցված 3% սղաճը: Ընդ որում` ճշգրտված հաշվարկում ներառված չէր էլեկտրաէներգիայի սակագնի ակնկալվող բարձրացումը (իսկ ներառյալ այն պետք է կազմեր մոտ 6.16 դրամ):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում