Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի...

Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի...

Հարգելի ընտրող,

Առաջիկա ամիսներին (օրը հայտնի չէ) դուք հերթական անգամ մոտենալու եք ընտրատուփին (այս անգամ հավանաբար փող չի լինելու):

Իշխանական քարոզչամեքենան ձեզ բացատրելու և համոզելու է, որ դուք քվեարկում եք սահմանադրական բարեփոխումների օգտին, որ դրանով Հայաստանը ևս մեկ քայլ է կատարում դեպի եվրոպական ժողովրդավարություն, իրավական պետություն, սոցիալական արդարություն:

Իրականում, սակայն, դուք ձեր «այո-ով ոչ թե քվեարկում եք սահմանադրական բարեփոխումների, այլ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության երկարաձգման ու հավերժացման օգտին:

Եթե դուք «ոչ» եք ասում, ապա «ոչ» եք ասում ոչ թե սահամանդրական բարեփոխումներին, այլ կանխում եք, որ Սերժ Սարգսյանը տասը տարի Հայաստանում իշխելուց հետո ևս տասը, քսան տարի իշխի արտագաղթից արյունահոսող այս երկրում:

Դուք ոչ եք ասում քաղաքական ու տնտեսական մենաշնորհին, 50-50 սխեմայով ձեր կամ ձեր բարեկամի կեղեքմանը, լիսկայական արյունալի բեսպրեդելին, վովայական կեղծ աստվածավախությանը, գեղամյանական արտաքին քաղաքական իդիոտիզմին ու աշոտյանական շնությանը՝ ցինիզմին:

Ձեր «ոչ»-ով ու փողոցի լեզվով դուք սիկտիր եք ասում մի ռեժիմի, որի պարտադրված իշխանության տասը տարիներին շուրջ 300 հազար հայեր բռնեցին պանդխտության ճամփան:

Սերժ Սարգսյանն ու Հանրապետական ռեժիմը ապացուցել են, որ ունակ են աճ արձանագրել մեկ ոլորտում միայն՝ արտագաղթի:

Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի, որոնք նույնպես կեղծել են համապետական ընտրություններ, չի պատրաստվում երկրորդ ժամկետից հետո թողնել թիվ մեկ պաշտոնը: Ահա հենց սրանով է Սարգսյանը տարբերվում իր նախկին թիմակիցներ Քոչարյանից ու Տեր-Պետրոսյանից:

Սահմանադրական բարեփոխումներ կոչվածը Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության երկարաձգման համար են միայն:

Նոր Սահմանադրությամբ, ըստ էության, վերացվում է նախագահի ինստիտուտը, և երկրի առաջնորդ է դառնում վարչապետը: Ընդ որում, Սարգսյանը, ըստ իր և իր ընտանիքի համար գրված սահմանադրական փոփոխությունների, իրավունք է ստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնել անսահման ժամկետով:

Այսպիսով, հարգելի՛ ընտրող, կա՛մ «ոչ» ես ասում հանրաքվեին, կա՛մ համակերպվում ես Սարգսյանի ու Հանրապետական ռեժիմի հավերժացմանը:

Ընտրությունը քոնն է, անգամ եթե ընտրությունները կեղծվում են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում