Գլխավոր Լրահոս

Կառավարությունն արդեն այսօր պատրաստ է վճարել նաիրիտցիների պարքտը

Կառավարությունն արդեն այսօր պատրաստ է վճարել նաիրիտցիների պարքտը

Նաիրիտցիները` կառավարության շենքի դիմաց, մարտի 5, 2015թ.:

Կառավարությունն արդեն այսօր պատրաստ է վճարել նաիրիտցիների պարքտը` ընդհանուր 5 մլրդ 310 մլն դրամ, պարզապես կան դիմումներ, բողոքներ առ այն, որ աշխատավարձերի հաշվարկները սխալ են արված, և ճշտումների կարիք կա: ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` կառավարության հուլիսի 16-ի նիստին այսպիսի հայտարարություն արեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդրին, որոնք ինչպես գործադիրի գրեթե բոլոր նիստերի օրերին, այնպես էլ այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց` պահանջելով աշխատավարձի պարտքի մարում:

Զախարյանի խոսքով` առաջիկա 1-2 օրերի ընթացքում ճշտումները կարվեն, սակայն աշատավարձերի վճարման գործընթացը սկսվում է այսօրվանից, և նրանք, ովքեր չունեն բողոքներ` կապված ճշգրտումների հետ, կարող են դիմել և ստանալ գումարը:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը նույնպես նիստին խոսեց խնդրի մասին` ասելով, որ նաիրիտցիները հավատ չունեն կառավարության նկատմամբ և այդ պատճառով ցանկանում են, որ գումարը վճարվի միանգամից: Ի պատասխան` էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասաց, որ եթե նաիրիտցիները համաձայն են բոլորով սպասել 15 օր, իրենք ճշգրտումները կվերջացնեն և բոլորին միանգամից կվճարեն ամբողջ գումարը: «Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում սպասել և ճշգրտումների կարիք չունեն, կարող են հիմա դիմել և ստանալ»,- ասաց նա:

«Նաիրիտ» գործարանն արդեն հինգ տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մեծ պարտքեր կուտակել:

Հունիսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտի» աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար: Աբրահամյանը նշել էր, որ Երվանդ Զախարյանին հանձնարարել է ձևավորել հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի հաշվարկման ու ճշգրտման հարցերով, և մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում