Գլխավոր Լրահոս

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ավիափոխադրողների շուկան

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ավիափոխադրողների շուկան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հուլիսի 16-ի նիստին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ առաջարկել է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան` թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Աբրահամյանը նաև առաջարկել է բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում: Նրա խոսքով` թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին:

«Գիշերային թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան ժամը 5-ին, ապա մինչև 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Ուստի, պարոն Ճշմարիտյան, հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

***

Հայաստանից արտերկիր մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից, որտեղ ավիատոմսերն անհամեմատ էժան են: Օրերս «Ժամանակ» թերթը, վկայակոչելով ավիատոմսերի արժեքի վերաբերյալ տվյալներ, գրել էր, որ օրինակ` Երևանից Բարսելոնա ավիատոմսը հետադարձով արժե 850 եվրո, իսկ Թբիլիսիից 427 եվրո, հետադարձով Երևանից Փարիզ ավիատոմսը 594 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 374 եվրո, Երևանից Հռոմ՝ 623 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 407 եվրո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում