Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի հանդիսավոր փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Մրցանակները շնորհվեցին փառատոնի ավանդական չորս մրցութային ծրագրերում` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր և Կորիզ», ներկայացված ֆիլմերին: Բացի այդ շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ` «Հրանտ Մաթևոսյանի» անվան և այս տարի սահմանված «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:
Այս տարվա մրցանակակիրներն են`
«Լավագույն խաղարկային ֆիլմ»
Ոսկե ծիրան -«Օձի գրկում», ռեժիսոր` Սիռո Գեռա, Կոլումբիա
Արծաթե ծիրան - «Ձմռան վերջը», ռեժիսոր` Կիմ Դե-ուան, Հարավային Կորեա
Ժյուրիի հիշատակում - «Իշկանուլ», ռեժիսոր` Խայրո Բուստամանտե, Գվատեմալա
«Լավագույն վավերգրական ֆիլմ»
Ոսկե ծիրան - «Իմաստի ստեղծումը», ռեժիսոր` Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, Կանադա/Իտալիա
Արծաթե ծիրան - «Գերմանական երիտասարդություն», ռեժիսոր` Ժան-Գաբրիել Պերիո, Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա
«Հայկական համայնապատկեր»
Ոսկե ծիրան - «Մեկ, երկու, երեք», ռեժիսոր` Արման Երիցյան, Հայաստան
Արծաթե ծիրան - «Բժիշկը», ռեժիսոր` Աննա Գորոյան, Ռուսաստան
Ժյուրիի հիշատակում- «Վերադարձ դեպի Գյուրուն», ռեժիսոր` Ադրինե Գրիգորյան, Հայաստան
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»
Ոսկե ծիրան - «Ամեն ինչ լավ կլինի», ռեժիսոր` Պատրիկ Ֆոլռաթ, Գերմանիա
Արծաթե ծիրան - «Չելլե», Դավուդ Խայամ, Իրան
«Էկումենիկ» ժյուրիի մրցանակ
««Մոսկվիչ», իմ սեր», ռեժիսոր` Արամ Շահբազյան, Հայաստան
"FIPRESCI" ժյուրիի մրցանակ
««Մոսկվիչ», իմ սեր», ռեժիսոր` Արամ Շահբազյան, Հայաստան
«Հրանտ Մաթևոսյանի» անվան մրցանակ
«Ճանապարհ», ռեժիսոր` Գագիկ Մադոյան, Հայաստան
Հանդիսատեսի համակրանք
«Սրբարան», Մարկ Բրումունդ, Գերմանիա
Civilnet











