Գլխավոր Լրահոս

Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան. երաժշտական երեկո Բիքֆայայում` նվիրված 100-րդ տարելիցին

Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան. երաժշտական երեկո Բիքֆայայում` նվիրված 100-րդ տարելիցին
Սոպրանո Հասմիկ Պապյանի և բաս Բարսեղ Թումանյանի հոգեթով ձայնը լիբանանահայ երաժշտասեր հասարակությանը ստիպեց երկարատև ծափահարություններ ու «բրավո»-ներ: Հաճախ չէ լիբանանահայ համայնքը հնարավորություն ունենում կենդանի ունկնդրել համաշխարհային բեմեր նվաճած նման բարձրակարգ երգիչների կատարումներ: Երաժշտական երեկոն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներառել էր ամենատարբեր կատարումներ Կոմիտասից, Սայաթ-Նովայից, Էդգար Հովհաննիսյանից, Առնո Բաբաջանյանից, Տիգրան Չուխաջյանից և Արամ Խաչատրյանից: Երգացանկում ներառվել էին «Հայրենիքիս հետ», «Երևան-Էրեբունի» (դուետ), ինչպես նաև մեներգեր` «Իմ չքնաղ հայրենիք», «Ես կցանկամ», «Իմ հայրենիք», «Սարդարապատ» (Բարսեղ Թումանյան), «Քելե քելե, հոյ նազան», «Ես քո ղիմեթն», «Հայաստան», «Կիլիկիա» (Հասմիկ Պապյան): Վերջին երգը Պապյանը կատարեց երեկոյին ներկա հանդիսատեսների մի մասի ընկերակցությամբ, որոնց թվում` Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Համերգը կայացավ Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի պատերից ներս` բաց երկնքի տակ, մասնակցությամբ Բեյրութի սիմֆոնիկ նվագախմբի և գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հարութ Ֆազլյանի: Երաժշտական երեկոյի ավարտին Արամ Ա-ն գնահատանքի խոսքեր ուղղեց համաշխարհային մակարդակի երգիչներ Հասմիկ Պապյանին ու Բարսեղ Թումանյանին, նոր բեմեր նվաճող Հարութ Ֆազլյանին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկարատև տարիների բարերարներ Պէզիկեան ընտանիքի անդամներին, Հայոց ցեղասպանության Նահատակի հրապարակի և «Թռչնոց բույնի»` Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի ճարտարապետներին: Թաթուլ Հակոբյան Անթիլիաս, Լիբանան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում