Գլխավոր Լրահոս

Քաղավիացիայի վարչությունում քննարկվել է ավիատոմսերի գների նվազեցման հարցը

Քաղավիացիայի վարչությունում քննարկվել է ավիատոմսերի գների նվազեցման հարցը

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հուլիսի 22-ին մի շարք պետական մարմինների և Հայաստանում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես հաղորդում են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ավիատոմսերի սակագների նվազեցման, չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու հնարավորությունները:

Առաջին հարցի վերաբերյալ ավիաընկերությունների հայաստանյան ներակայացուցիչները նշել են, որ դրա իրագործումը խնդրահարույց է, սակայն կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ առաջարկություն՝ ուսումնասիրել գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու հնարավորությունները:

Ավիաընկերությունների ներակայացուցիչներին առաջարկվել է ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինչև օգոստոսի վերջ:

Կառավարության հուլիսի 16-ի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ առաջարկել էր ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան` թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ: Նա նաև առաջարկել էր բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում` նշելով, որ թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում