Գլխավոր Լրահոս

Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 23-ի լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է բանաձևի ընդունումը` նշելով, որ այն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը: Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»,- ասել է Նալբանդյանը: Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, բանաձևի ընդունումը ողջունել է նաև Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայության դաշինքի նախագահ Գասպար Կարապետյանը, որը Բելգիայի խորհրդարանի այս քայլը որակել է որպես Թուրքիայի կառավարությանն ուղղված ուղերձ, որ Եվրոպայում կեղծիքն ու ուրացումը տեղ չեն կարող ունենալ, և ուշ թե շուտ Թուքիան պարտավորված պետք է լինի առերեսվել իր պատմությանը և անցեալին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում