Գլխավոր Լրահոս

Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը

Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը
Ուրբաթ Ֆրեզնոյում վանդալային հարձակում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի վրա, հաղորդում է Fresnobee.com կայքը: Պոկել են հուշարձանի հուշատախտակներից մեկը: Երեք ամիս առաջ բացված հուշարձանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ աշխատելու է Ֆրեզնոյի նահանգային ղեկավարության և ոստիկանության հետ բացահայտելու վանդալիզմի հեղինակներին: Աբգարյանն ասել է, որ «սա ատելության հողի վրա հանցագործություն է, այն պետք է շատ լուրջ ընդունել ու չհանդուրժել» Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը բացվել էր ապրիլին՝ 100-րդ տարելիցի շրջանակում: «Հուշարձանը պատմական և խորհրդանշական կարևորություն ունի հայ համայնքի համար: Համայնքը պետք է քայլեր ձեռնարկի նման գործողությունների դեմ»,- ասել է Աբգարյանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում