Գլխավոր Լրահոս

Fitch-ը Հայաստանում 1.5 տոկոս աճ է կանխատեսում 2015թ.

Fitch-ը Հայաստանում 1.5 տոկոս աճ է կանխատեսում 2015թ.

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «B+» մակարդակում: Կանխատեսումը «կայուն» է, ասված է ընկերության հաղորդագրությունում:

Fitch-ը 2015թ. Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 1.5 տոկոս աճ, մինչդեռ փետրվարին կանխատեսում էր 0.5 տոկոս անկում: Վարկանշային ընկերությունը Հայաստանի բյուջեի վիճակը գնահատում է համեմատաբար կայուն: Fitch-ի մասնագետները Հայաստանում 2016թ. ակնկալում են ՀՆԱ-ի 2.5 տոկոս աճ, իսկ 2017թ.՝ 2.9 տոկոս աճ:

Տնտեսության թուլացման պատճառով բյուջեի պակասուրդը սպասվում է ՀՆԱ-ի 3.5 տոկոսի սահմաններում՝ ծրագրված 2.3 տոկոսի փոխարեն:

Fitch-ը փետրվարին մեկ աստիճանով իջեցրել էր Հայաստանի վարկանիշը՝ մատնանշելով առևտրային հաշվեկշռի մեծացող պակասուրդը, որի պատճառը դրսում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումների, ինչպես նաև արտահանման կրճատումն է դեպի Ռուսաստան: Մասնավոր դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 13 տոկոսը: 2015թ. հինգ ամիսների ընթացքում 40 տոկոսով կրճատվել են դեպի Հայաստան եկող դրամական փոխանցումները:

***

Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված է 4.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2015թ. ակնկալվում է 1 տոկոս աճ:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հունիսին 2015թ. համար Հայաստանում կանխատեսել է 0 տոկոս աճ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում