Գլխավոր Լրահոս

Սիրմաքեշը $150 մլն կներդնի «Հին Երևան» նախագծում

Սիրմաքեշը $150 մլն կներդնի «Հին Երևան» նախագծում

«Հին Երևան» ճարտարապետական նախագիծը կիրականացվի շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սերմաքեշի ֆինանսավորմամբ: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասյօր ընդունել է Սերմաքեշին և «կարևորել շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար»:

Շվեյցարահայ գործարարն ասել է, որ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության ակտիվության ապահովմանը:Աբրահամյանը կարևորել է նաև Սերմաքեշի ներդրումային ծրագրերն Արցախում:

«Հին Երևան» նախագծի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է:

«Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը նախատեսված է իրականացնել Երևանի Գլխավոր պողոտայի տարածքում` մոտ 2.2 հա մակերեսով Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող թաղամասում:

Ծրագրի համաձայն՝ Երևանի տարբեր հատվածներում ապամոնտաժված հին շենքերը պետք է վերականգնվեն մեկ վայրում:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում