Գլխավոր Լրահոս

Էլեկտրաէներգիայի թանկացումը կսուբսիդավորվի Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարներից

Էլեկտրաէներգիայի թանկացումը կսուբսիդավորվի Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարներից

Էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի լրացուցիչ 6.93 դրամը կփոխհատուցվի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից ստացված միջոցներից. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ օգոստոսի 1-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում:

«Եթե հիշում եք, հանրապետության նախագահը հայտարարեց, նաև կառավարությունն է այդ մասին ասել, որ մինչև աուդիտի ավարտը գործադիրն այդ ծախսը վերցնելու է իր վրա: Դա կլինի արտաբյուջեի հաշվին, Որոտանի օտարման գումարներից»,- Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և ամբողջ Հայաստանում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը, սակագնի 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի: Մինչև օգոստոսի 1-ը կառավարությունը չէր հստակեցրել, թե ինչ միջոցների հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը: «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը վաճառվել է ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում